«Պուտինի համբույրը» ֆիլմում արխիվային կադրերի և հարցազրույցների տեսքով ներկայացված է Մաշա Դրակովայի փորձը ռուսական «Նաշի» երիտասարդական կազմակերպությունում:
Սկզբնական շրջանում Մաշան իդեալականացնում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այնուհետ ընկերանալով մի քանի լրագրողների հետ, ովքեր քննադատաբար էին մոտենում իշխանությանը նա կանգնում է երկմտանքի առջև:
Անձի պաշտամունքը ավտորիտար ռեժիմումԳոնգոներ-ներ, դրանց դերը ռեժիմի ուժեղացման գործում։ Ինչով են վտանգավոր գոնգոները:
Մայիսի 31–ին, ժամը՝ 14։00–ին «Մարտունի ԻնֆոՏանը» դիտեք «Պուտինի համբույրը» փաստագրական ֆիլմը։
Ցուցադրությանն անմիջապես հաջորդելու է քննարկում, որը կվարի՝ Ստեփան Գրիգորյանը,
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության
վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ
Մուտքը ազատ է։ Նախապես գրանցվելու կամ հարցերի դեպքում գրեք՝ infomartuni@gmail.comէլ․ հասցեին։
Հ. Գ. Գոնգոներ (անգլ. gongo- a government organized non-governmental organization )` կառավարության կողմից ստեղծված և դրա կողմից վերահսկվող ոչ կառավարական կազմակերպություններ, որոնց էլ ֆինանսավորում են պետբյուջեի, այսինքն՝ հարկատուների հաշվին:
Комментариев нет:
Отправить комментарий