
«Մենք չունենք «Ա», «Բ», «Գ» դասարան, մենք մեկ ընդհանուր դասարան ենք»,– այս խոսեքերով սկսվեց Վարդենիկի կրթահամալիրի ավարտական դասարանների սաների «Վերջին զանգյան» միջոցառումը։

Վարդենիկի պատմության մեջ առաջին անգամ բոլոր շրջանավարտները՝ մեկ բեմից ընդհանուր միջոցառմամբ նշեցին իրենց «Վերջին զանգը»։

«Արցախյան քառօրյա պատերազմը մեզ ցույց տվեց, որ մենք ամեն տեղ պետք է միասնական լինենք, որ դասարանների տառային բաժանումը չպետք է պատճառ դառանա, որ մենք տարբերակենք, տարբերության դնենք ինքներս մեզ՝ մեր մեջ» – իրենց ավարտական ելույթում ասում էին 59 աշակերտները միաձայն։

Օրը հիշարժան դարձավ ոչ միայն բոլոր սաների միասնական ելույթով, այլ առաջնագծում ծառայող իրենց համադասարանցու՝ Արմեն Բադալյանի բեմում անակնկալ հայտնվելով և «Մարտիկի երգը» կատարելով։
Հեղինակ՝ Արտուշ Խաչատրյան
Комментариев нет:
Отправить комментарий