31.05.2016

Միջհամայնքային տրանսպորտը և կրկնուսույցների դիմող աշակերտները

Բարձարագույն կրթություն ստանալու նպատակով շատ աշակերտներ դիմում են կրկնուսույցների ծառայությանը և Մարտունու հարակից գուղերից կրկնուսույցների մոտ եկող աշակերտները հավելյալ խնդրի, դժվարության են հանդիպում։

Պարապմունքերը ուշ վերջացնելու պատճառով նրանք սպասում են պատահական մեքենաների, որպեսզի տուն հասնեն, բայց պատահական ավտոմեքենաներից օգտվելը գնալով վտանգավոր է դառնում:Մարտունուց գյուղեր գնացող ավտոբուսներն ունեն իրենց ֆիքսված ժամերը: 
Երկուշաբթիից մինչև ուրբաթ ավտոբուսները աշխատում են՝
ժամը 08:00-ից մինչև 15:30,
շաբաթ օրերը 09:00-ից մինչև 14:20
իսկ կիրակի օրերը՝ 09:00-ից մինչև 15:00 (մեկ ուղղությամբ օրը երկու ուղևորափոխադրում է կատարվում)։

Վարորդները իրենց աշխատանքի ժամանակացույցը բացատրեցին նրանով, որ օրվա երկորդ կես անհրաժեշտ քանկով ուղևորներ չեն լինում, որպեսզի կարիք լինի աշխատանքային ժամերը երկարացնել․

«Ուսանողները հասցնում են իսկ պարապողները այդքան էլ շատ չեն, որ ավելացնեն մեր մեքենա վարելու ժամերը, իսկ այն երեխանները, ովքեր պարապում են ունեն իրենց սեփական մեքենաները», – հավաստիացնում են վարորդները։

Վարորդներին հակառակ պնդումն է անում Երանոսից պարապելու նպատկով Մարտունի եկող Նորայրը․

«Մեր պարապմունքները սկսվում են հիմնականում դպրոցի դասերից հետո՝ ժամը 3–ից հետո և այդ ժամին անգամ Մարտունի գնացող տրանսպորտ չկա, ուր մնաց վերադարձի ժամին երեկոյան 8-ից հետո լինի։ Կամ "avto stop"-ում տեղ, կամ էլ, եթեմի քանի պարապողի ժամերը համընկնում են տաքսիով ենք գնում, բայց ամենօր չէ, որ կարող ենք մեզ նման շառայություն թույլ տալ»։


Հեղինակ՝ Շուշան Սարգսյան
«Մարտունի ԻնֆոՏան» 
«Մեդիագրագիտություն և
 քաղաքացիական լրագրություն» 
դասընթացի մասնակից


Комментариев нет:

Отправить комментарий