
«Վերջին զանգ», «վերջին դաս», ահա այս բառերում է ամփոփվում մեր շրջանավարտների ուսումնական կյանքը:
27.05.2016թ տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ դպրոցի 12-րդ դասարանցիների «Վերջին զանգը»: Աշակերտները ոգևորված էին ուսուցիչների հետ միասին:
«Վերջին զանգից» մեկ օր առաջ շրջանավարտները տոնական տրամադրություն հաղորդեցին իրենց դասարաններին: Յուրաքանչյուր դասարան ուներ իր յուրովի մոտեցումը դասարանը տոնական դարձնելու հարցում:

«12Բ»-ն իր դասարանին տոնական շունչ էր հաղորդել սպիտակ և մանուշակագույն փուչիկներով: Սպիտակ փուչիկները համապատասխանեցրել էին տղաների վերնաշապիկների հետ, իսկ աղջիկների զգեստի գույն՝ ալ կարմիր, փուչիկ գտնելը միքիչ դժվար էր, դրա համար որոշեցին տոնական շունչ հաղորդել մանուշակագույն փուչիկներով: Դասարանի ձևավորման հեղինակներն էին՝ դասարանի աշակերտները, իսկ գրատախտակի ձևավորմանը՝ Նաիրա Սուվարյանը:
«12Գ», «12Դ», «12Ե» դասարաները նույնպես տոնական շունչ էին հաղորդել իրենց դասարաներին: «12Դ»-ի և «12Ե»-ի փուչիկները նույնպես համապատասխանեցված էր աղջիկների զգեստների գույներին, իսկ «12Գ»-ն՝ ինչպես նշել էի «12Բ»-ում աղջիկների զգեստների գույն պուչիկներ դժվար էր գտնել, դրա համար «12Գ»-ն իր դասարանը ձևավորեց սպիտակ և մուգ մանուշակագույն փուչիկներով:
Դպրոցում արդեն հավաքվել էին շրջանավարտները, բարձր տրամադրությամբ գրկախառնվում էին և շնորհավորում մեկը մյուսին: Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել դպրոնց ավարտած աշակերտները: Աշակերտները անհամբեր սպասում էին դասղեկներին, որպեսզի ստանային իրենց զանգերը և դասղեկների բարեմախթանքները: Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել նաև պարոն Խլղաթյանը: Շրջելով դասարաններով պարոն Ավետիսյանը և պարոն Խլղաթյանը շնորհավորում են աշակերտներին՝ ցանկանալով հետագայում բազում ցեռքբերումներ։
«12Ա» դասարանի միջոցառման ժամանակ ուշադրության կենտրոնում էր Նարե Մուշեղյանի բեմադրած պարը, Գեղամ Համբարցումյանի և Ռազմիկ Բարսեղյանի պտույտը պարի ժամանակ: «12Բ»-ում Նաիրա Սուվարյանի և Գևորգ Գրիգորյանի վալսը և աղջիկների ֆլեշմոբը: «12Գ»-ում ազգագրական քոչարին ժամանակակից երաժշտության տակ և կատակները: «12Դ»-ում հայրենասիրական երգ, որը կատարեց՝ Շուշան Ֆարմանյանը։ «12Ե»-ում ուզումդարան և երգի միքսը: «12Ե»-ն ավարտեց միջոցառումը և պարոն Բաղիշջանյանն ավանդույթի համաձայն շրջանավարտներին հրավիրեց բեմ։ Շրջանավարտներն անակնկալ մատուցեցին ուսուցիչներին նվիրելով՝ ծաղիկներ։
Միջոցառման ավարտից հետո շրջանավարտները շտապեցին տուն, որ պատրաստվեն երեկոյան խնջույքին «Ադանա» ռեստորանային համալիր՝ շարունակելու իրենց բարձր տրամադրությունը։
Դե ինչ սիրելի շրջանավարտներ ևս մեկ անգամ շնորհավոր և թող տոնական ավարտը՝ նորանոր հաջողությունների երաշխիք դառնա։
Հեղինակ՝ Շուշան Սարգսյանը
«Մարտունի ԻնֆոՏան»
«Մեդիագրագիտություն և
քաղաքացիական լրագրություն»
դասընթացի մասնակից
Комментариев нет:
Отправить комментарий