02.06.2016

Հունիսի 1–ը Վարդենիկում․ լուսանկարներ



Չեմ խաբի, եթե ասեմ մեր կյանքին գույն տվողները երեխաներն են, կարծում եմ ճիշտ է, որ գոնե տարին մեկ անգամ մենք գունավորենք իրենց մանկությունը։

Ահա այս քաղաքականությունն որդեգրած «Համայնքի զարկերակ» երիտասարադական հասարակական կազմակերպությունը արդեն երկրորդ տարին Վարդենիկ համայնքում կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝  մանուկների համար օրն անմոռաց անելու համար։
Երաժշտական դպրոցի բակում կազմակերպվեց կավճանկարչության մրցույթ։ Լավագույն աշխատանքների հեղինակները ստացան  ամռանն եռօրյա ճամբար գնալու հնարավորություն։

Վառ օրվա վերջում բոլոր մանուկները հյուրընկալվեցին «Վարդենիկ կինոթատրոնում»՝
մուլտֆիլմ դիտելու։














Ավել նկար դիտելու համար սեխմեք ԱՅՍՏԵՂ։

Հեղինակ՝ Արտուշ Խաչատրյան

Комментариев нет:

Отправить комментарий