18.01.2012

Ֆեյսբուքյան ուղերձ` անդրաշխարհից



Yerkir.am - ը, հղում կատարելով mignews.com-ին, տեղեկացնում է,որ Facebook սոցկայքում ստեղծվել է մի ենթածրագիր, որի միջոցով օգտատերերը կարող են նամակ ուղարկել«անդրաշխարհից», այսինքն` մահից հետո:




If I Die (Եթե ես մահանամ) անունը կրող ծրագիրը թույլ կտա հաղորդագրություն
գրել կամ հոլովակ նկարահանել, որը կհրապարակվի օգտատերերի էջում
նրանց մահից հետո:








«Ի՞նչ եք ուզում Դուք թողնել ձեզանից հետո»,- հետաքրքրվում է ծրագիրն ու առաջարկում «մահախոսական» գրել, որից հետո համակարգը պահանջում է, որպեսզի յուրաքանչյուրն իր ընկերների ցուցակից ընտրի 3 հոգու, ովքեր հետագայում կհաստատեն տվյալ օգտատերի մահը: Հաստատումից հետո մահվան լուրը կհայտնվի օգտատերի էջում:




Աղբյուր` Yerkir.am - 17.01.2012

Комментариев нет:

Отправить комментарий