ԻնֆոԳյուղը հայտարարում է պատմվածքի մրցույթ, որին կարող են մասնակցել 19-25 տարեկան երիտասարդ աղջիկներ ու տղաներ` հանրապետության բոլոր մարզերից: Թեմայի սահմանափակում չկա, սակայն հատուկ մրցանակ է սահմանված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեմայով գրված ստեղծագործությունների համար: Դպրոցական` 15-18 տարիքային խմբի աշակերտները, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել պատմվածքի մրցույթի` կարող են փնտրել մրցույթի հայտարարությունը «Դպրոցական բլոգում»:
Գլխավոր մրցանակն է` 30.000 դրամ: Կա նաև հատուկ մրցանակ, ինչպես նաև երկու խրախուսական մրցանակ: Մասնակիցներին կտրվի հավաստագիր, իսկ լավագույն պատմվածքները կպագրվեն մամուլում:
Մրցույթը մեկնարկում է հունվարի 13-ին, ընթացքի ու վերջնաժամկետի մասին կարելի է տեղեկանալ` հետևելով բլոգին, կամ բաժանորդագրվելով բլոգի թարմացումներին:
Պատմվածքներն ուղարկել amuradyan@epfound.am հասցեով:

Որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանել պատմվածքները շարադրելուց.
- Պատմվածքը շարադրություն չէ:
- Պատմվածքները պետք է գրված լինեն 12 տառաչափով, առնվազն 3 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ պլատֆորմում:
- Տեքստերում բառերը պետք է անջատել միմյանցից մեկ տառի չափով. բառ[]բառ, այլ ոչ թե` բառ[][][][]բառ:
- Տեքստերը պետք է շարադրված լինեն յունիկոդ տառատեսակով:
- Պատմվածքներն ուղարկելուց նշել անուն-ազգանուն, տարիք, քաղաքի կամ համայնքի անունը, կոնտակտային տվյալներ:
Комментариев нет:
Отправить комментарий