Ֆեյսբուքյան օգատեր, Վարդենիկ համայնքի բնակիչ Արտուշ Խաչատրյանը իր էջում գրում է․
2015 թվականի հուլիսի 11-13-ը ներառյալ «Երիտասարդության կամք» և «Համայնքի զարկերակ» երիտասարդական հասարակական կազմակերպությունները Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում անցկացրեցին Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների շարք: Ծրագրի շրջանակներում եղավ ուխտագնացություն տեղի սրբավայրեր` Իշխանավանք, Սուրբ Հովհաննես, Սուրբ Աստվածածին, Սուրբ Հրեշտակապետաց և Սուրբ Շեկ Ավետարան եկեղեցիներ: Հուլիսի 11-ին, ժամը` 19:00-ին, Վարդենիկի զբոսայգում տեղի ունեցավ տոնական շքեղ համերգ, որի ժամանակ հանդես եկան Էդգարը, Արմանին և Վարդենիկի պարի դպրոցի սաները: Եղան նաև Վարդավառի տոնին նվիրված ավանդական խաղեր, ազգագրական երգ ու պար, իսկ վերջում` աննախադեպ «Ջրհեղեղ» party:
Комментариев нет:
Отправить комментарий