Показаны сообщения с ярлыком Եկեղեցի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Եկեղեցի. Показать все сообщения

01.08.2013

Ճամբարակցիները վերսկսում են ապրել հոգևոր կյանքով


Լուսանկարը http://chambarak.blogspot.com-ի

Խորհրդային տարիներին Կրասնոսելսկի շրջանը (ներկայումս` Ճամբարակի տարածաշրջան) համարվում էր Կոմունիստական և Բոլշևիկյան գաղափարախոսության կենտրոն, ուստի և տեղի բնակչությունը գրեթե հազվադեպ էր այցելում եկեղեցիներ կամ օգտվում հոգևոր ծառայություններից: Հետևաբար չկար ոչ գործող եկեղեցի, ոչ էլ հոգևոր առաջնորդ:

13.02.2012

Տեառնընդառաջը Մարտունիում


Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է 40-օրական Հիսուսին Աստծո տաճարին ընծայաբերման տոնը` Տեառնընդառաջը:

Իր մեջ նաև ժողովրդական բնապաշտական ավանդույթի տարրեր է պարունակում տոնը` բուն եկեղեցական ծիսակարգին ու խորհրդանշմանը զուգադրելով Երկրի ընդերքի ջերմացման, նոր կյանքի սկզբնավորմանը պատրաստ լինելու հիշատակումը: Սա բնավ չի հակադրվում քրիստոնեական արարողակարգին, այլ ընդհակառակը` ժողովրդական գեղեցիկ սովորույթները տոնի գեղեցիկ բաղկացուցիչն են դարձել:

Մարտունու տարածաշրջանի եկեղեցիներում ևս Տեառնընդառաջի տոնակատարությունն սկսվեց դեռևս նախօրեին. քանի որ եկեղեցական օրացույցն սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո, ուստի փետրվարի 13-ի երեկոյան արդեն իսկ կատարվում է նախատոնակ: Իսկ տոնական ժամերգության ավարտին եկեղեցու աշտանակից վառված ջահով բոցավառվում է Տեառնընդառաջի խարույկը: Նման խարույկներ վառվում են թե եկեղեցիների բակերում, թե մարդկանց տների բակերում: Իսկ խարույկի վրայով առաջինը ցատկում են նորապսակները: Իսկ արդեն բուն տոնի օրը` փետրվարի 14-ին, Սբ. Պատարագի մատուցումից հետո կատարվում է նորապսակների և մանուկների օրհնության կարգ, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նաև ընտանիքի տոն: Տոնի մասին մանրամասները տես նաև այստեղ: