Показаны сообщения с ярлыком Ճամբարակի Ինֆոտնակ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ճամբարակի Ինֆոտնակ. Показать все сообщения

13.02.2014

Միջո՞ց չկա, թե՞ ընտրյալ

     Ճամբարակի տարածաշրջանի Մարտունու Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբն արձանագրել է, որ համայնքում երիտասարդների մեծ մասը չի ամուսնացել և չի էլ պատրաստվում: «Ինչու չե՞ն ամուսնանում երիտասարդները» հարցին պատասխանել են հենց իրենք` երիտասարդները: Հարցումից պարզ դարձավ, որ նրանցից ոմանք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին` այն մարդուն, ում հետ կցանկանային ապրել իրենց կյանքի մնացած բոլոր տարիները:

03.08.2013

Բուժիչ ջուր Թթուջրում


Թթուջուր գյուղը գտնվում է
Գեղա­րքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջա­նում: Գյուղում բնակվողներ­ի հիմնական մասը եկել է Ներքին Ճամբարակից­, կան նաև Արցախից, Բերդից և Արծվաշե­նից գաղթածներ­: Նրանք են հենց հիմնել  գյուղը` 1920-1921թթ-ին:

01.08.2013

Ճամբարակցիները վերսկսում են ապրել հոգևոր կյանքով


Լուսանկարը http://chambarak.blogspot.com

Խորհրդային տարիներին Կրասնոսելսկի շրջանը (ներկայումս` Ճամբարակի տարածաշրջան) համարվում էր Կոմունիստական և Բոլշևիկյան գաղափարախոսության կենտրոն, ուստի և տեղի բնակչությունը գրեթե հազվադեպ էր այցելում եկեղեցիներ կամ օգտվում հոգևոր ծառայություններից: Հետևաբար չկար ոչ գործող եկեղեցի, ոչ էլ հոգևոր առաջնորդ:

24.06.2013

Աչքից հեռու` սրտից հեռու



Թե երբ են Ճամբարակ քաղաքի բնակիչները խմելու մաքուր ջուր ունեցել, չեն էլ հիշում: Արդեն հաշտվել են իրենց վիճակի հետ ու խմելու ջուրն ուրիշ տեղից են բերում: Իսկ բազմաբնակարան շենքերին մատակարավող այսպես կոչված «խմելու» ջուրն օգտագործում են կենցաղային այլ նպատակների` լվացքի և լողանալու համար:


26.04.2013

Երկու Մարտունի՝ մեկ մարզում



Գեղարքունիքի մարզում Ալեքսանդր Մյասնիկյանի հեղափոխական անունը՝ Մարտունի, կրում են երկու համայնքներ, մեկը քաղաքային, մյուսը` գյուղական:

Մարտունի գյուղը գտնվում է Ճամբարակի տարածաշրջանում: Հիմնադրվել է 1921 թվականին: Գյուղում բնակություն են հաստատել Մեծ եղեռնի տարիներին Արևմտյան Հայաստանից` Կարսից, Մուշից, Վանից, Կարինից, Էրզրումից, Բայազետից գաղթած տասնյակ ընտանիքներ: