Показаны сообщения с ярлыком Ջրամատակարարում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ջրամատակարարում. Показать все сообщения

01.06.2017

Կամոյի փողոցը հատող ջրատարը կրկին խցանված է

Մարտունու Կամոյի փողոցում, որը նաև M10 մայրուղու քաղաքով անցնող հատվածն է, արդեն երկրորդ օրն է՝ ջուր է հոսում, պատճառը չաշխատող ջրատարն է։

Մարտունու կոմունալ ծառայությունից հավաստիացրեցին, որ իրենք իրենց մասով գործը անում են։
«Մենք ամեն օր այդ տարածքի աղբի հեռացում կազմակերպում ենք», – հեռախոսազրույցի ժամանակ ասաց կոմունալ ծառայության տնօրեն Արտյոմ Ասպատուրյանը ու ուղղարդեց հարցով դիմել ջրօգտագործողների ընկերություն։

15.06.2016

Ավագանիների բուռն կրքերը և «Հայջրմուղին» անհատույց հանձնված գույքը

Այսօր՝ հունիսի 15–ին,  տեղի ունեցավ Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը,
քննարկման էր ներկայացված 6 հարց։

Դրանցից առաջինը  Մարտունու քաղաքի «Գարեգին Նժդեհի անվան մանակապատանեկան կենտրոն» ՀՈԱԿ–ը  լուծարելու համաձայնություն տալու մասին» որոշումն էր։
Ըստ որի մանկապատանեկան կենտրոնի սաները իրենց ուսուցումը պետք է շարունակեն Մշակույթի տանը։ Իսկ մանկապատանեկան կենտրոնի շենքը անհատույց օգտագործման իրավունքով հատկացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Հայորդաց տուն հիմնելու համար։

24.06.2013

Աչքից հեռու` սրտից հեռու



Թե երբ են Ճամբարակ քաղաքի բնակիչները խմելու մաքուր ջուր ունեցել, չեն էլ հիշում: Արդեն հաշտվել են իրենց վիճակի հետ ու խմելու ջուրն ուրիշ տեղից են բերում: Իսկ բազմաբնակարան շենքերին մատակարավող այսպես կոչված «խմելու» ջուրն օգտագործում են կենցաղային այլ նպատակների` լվացքի և լողանալու համար: