Показаны сообщения с ярлыком Կամոյի փողոց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Կամոյի փողոց. Показать все сообщения

01.06.2017

Կամոյի փողոցը հատող ջրատարը կրկին խցանված է

Մարտունու Կամոյի փողոցում, որը նաև M10 մայրուղու քաղաքով անցնող հատվածն է, արդեն երկրորդ օրն է՝ ջուր է հոսում, պատճառը չաշխատող ջրատարն է։

Մարտունու կոմունալ ծառայությունից հավաստիացրեցին, որ իրենք իրենց մասով գործը անում են։
«Մենք ամեն օր այդ տարածքի աղբի հեռացում կազմակերպում ենք», – հեռախոսազրույցի ժամանակ ասաց կոմունալ ծառայության տնօրեն Արտյոմ Ասպատուրյանը ու ուղղարդեց հարցով դիմել ջրօգտագործողների ընկերություն։