-Էլի լավ է, որ էդ էլ կա. ջուր շատ չենք կրում,-ասում են բնակիչները:
Այն հարցին, թե դիմել ե՞ն արդյոք համապատասխան մարմիններին, նրանք պատասխանեցին .«Դիմել ենք և՜ ՏԻՄ-ին, և՜ ջրմուղին, ասում են` մեծ գումարներ են անհրաժեշտ հին ու ամբողջովին շարքից դուրս եկած ջրագծերը նորերով փոխարինելու համար: Իսկ այդպիսի գումարներ ՏԻՄ-ը չունի»:
Այլ կերպ ասած` ճամբարակցիները հաշտվել են այն մտքի հետ, որ հարցն անհնար է լուծել և իրենք այդպես էլ չեն ունենալու խմելու մաքուր ջուր: Չնայած դրան` նրանք ամեն ամիս վճարում են խմելու ջրի վարձը: Ջրի որակի հետ կապված խնդիրներն էլ ավելի են սրանում գարնանը, երբ սկսվում է ձնհալը, եւ կեղտաջրերը ներթափանցում են քայքայված խողովակների մեջ: Ջրի ծորակից հոսում է բացառապես սև ջուր, իսկ երբեմն դրա մեջ նաև ամեն տեսակ զեռուններ են լինում: Բոլորս գիտենք, որ ջուրը կյանքի աղբյուր է, իսկ այս դեպքում...
Հեղինակ` Էլեոնորա Պետրոսյան (Մարտունու Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբ)
Комментариев нет:
Отправить комментарий