Ճամբարակի տարածաշրջանի Մարտունու Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբն արձանագրել է, որ համայնքում երիտասարդների մեծ մասը չի ամուսնացել և չի էլ պատրաստվում: «Ինչու չե՞ն ամուսնանում երիտասարդները» հարցին պատասխանել են հենց իրենք` երիտասարդները: Հարցումից պարզ դարձավ, որ նրանցից ոմանք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին` այն մարդուն, ում հետ կցանկանային ապրել իրենց կյանքի մնացած բոլոր տարիները:
Ոմաց համար էլ չամուսնանալու պատճառներից են աշխատանք չունենալը, և ընդհակառակը դրա առկայությունը: Նրանք, ովքեր չունեն աշխատանք, չունեն նաև ընտանիքը պահելու վստահություն, իսկ նրանք ովքեր ունեն, ամբողջ ժամանակը նվիրում են դրան: Թեև հարցվող երիտասարդներից մեկը նշել է, որ իր համար հավասարապես կարևոր են և կարիերան ու աշխատանքը, և ընտանիքը: «Երբ երիտասարդը աշխատանքում հասնում որևէ հաջողության և այդ ընթացքում ընտանիք չի կազմում, ասում են նրա համար կարևորը կարիերան է,- ասաց երիտասարդը` հավելելով, որ ինքն այժմ այդ կարգավիճակում է. հաջողության է հասել աշխատանքում, սակայն դեռ չի սիրահարվել, չի հանդիպել այն աղջկան, ում հետ կկառուցի իր երջանկությունը»:
Իսկ ահա որոշ երիտասարդներ էլ մեղադրեցին հենց աղջիկներին. քաղաքում կրթություն ստանալուց հետո, ըստ երիտասարդների, նրանք գոռոզանում են, մտածում են հարստության մասին, սպասում «սպիտակ ձիով ասպետի»:
ՀԵՆԱ-ի հարցումների արդյունքում պարզվել է նաև, որ երիտասարդները դեմ չեն օտարերկրացիների հետ ամուսնություններին` հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում, երբ տարբեր ազգության մարդկանց միջև տարածությունը խոչընդոտ չէ, իսկ միմյանց հետ հաղորդակցվելն էլ` անհնարին:
Հեղինակ` Սվետլանա Մարտիրոսյան (Մարտունու ՀԵՆԱ)

Комментариев нет:
Отправить комментарий