Ճամբարակի տարածաշրջանի Մարտունու Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբն արձանագրել է, որ համայնքում երիտասարդների մեծ մասը չի ամուսնացել և չի էլ պատրաստվում: «Ինչու չե՞ն ամուսնանում երիտասարդները» հարցին պատասխանել են հենց իրենք` երիտասարդները: Հարցումից պարզ դարձավ, որ նրանցից ոմանք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին` այն մարդուն, ում հետ կցանկանային ապրել իրենց կյանքի մնացած բոլոր տարիները: