
Երեխաների օրը տոն դարձնելու համար շատ բան պետք չէ: Ուղղակի մի փոքր ուշադրություն և ինքնաարտահայտվելու հնարավորություն է անհրաժեշտ:
Լիճքեցի փոքրիկները ունեն այդ հնարավությունը և ցանկացած առիթ վերածում են տոնի, որպեսզի մի փոքր փոխեն իրենց ծնողների հոգսաշատ առօրյան:
Հերթական տոնական միջոցառումն էր Լիճքի Ա2 թաղամասում: Միջոցառումը նվիրված էր կերպարվեստին և մեր գունավոր հայրենիքին: Երեխաները իրենց նկարները ցուցադրեցին և գեղեցիկ երգերով ու բանաստեղծություններով ողողեցին ողջ թաղամասը: Իսկ փոքրիկ Արեգը իր դհոլով տոնը հեքիաթի վերածեց:
Անհոգ մանկություն աշխարհի բոլոր երեխաներին…
Հեղինակ՝ Արաքս Հոխիկյան
Комментариев нет:
Отправить комментарий