Այսօր՝ մայիսի 17-ին, մեր դպրոցում (Ն․Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց) տեղի ունեցավ մեդիագրագիտության դաս:
Մենք հետաքրքիր զրույց ունեցանք «Մարտունի ԻնֆոՏան» համակարգող, լրագրող Լիանա Հովհաննիսյանի հետ: Ես ու իմ ընկերները իմացանք շատ հետաքրքիր փաստեր կապված տեղեկատվական ոլորտի ու հատկապես հաղորդակցության միջոցների հետ:
Խաղացինք ինտելեկտուալ խաղեր, իմացանք, թե մեդիան, հաղորդակցության միջոցներ պատմական ինչ էվոլուցիա են ապրել՝ ժայռապատկերներից մինչև տպագրական սարքի գյուտ, տպագիր առաջին թերթերից բլոգի և սոցիալական ցանցերի ծնունդ։ Արտահայտեցինք մեր կարծիքները լրատվության տեսակների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացանք ինտերնետից գրագետ օգտվելու կանոններին:
Ուրախ ենք, որ բացի դպրոցական դասերից հնարավորություն ունենք սովորել այլ բաների մասին՝ մեդիայի, չէ որ այն մեր կյանքի անբաժան մասն է դարձել և ցանկանում ենք, որ այսպիսի այցելություններ մեր դպրոց հաճախ լինեն:
Հեղինակ՝ «Մեդիագրագիտության» դասընթացի մասնակից Դիանա Սիրականյան
Комментариев нет:
Отправить комментарий