12.09.2016

Ինչպես է ընթանում Մարտունի–Վարդենիկ–Վարդենիս ճանապարհի վերանորոգման աշխատանքները․ լուսանկարներ

Մարտունի–Վարդենիս ավտոճանապահի  4 կմ–ոց հատվածը, որը անցնում է Զոլաքար–Վարդենիկ գյուղերին հարակից տարածքով այս տարվա հուլիս ամսից վերանորոգվում է։ Ինչպես գիտեք, բնակիչները բազմիցս էին բողոքել ճանապարհի վթարային վիճակից։

Վերանորոգման աշխատանքների հետևանքով որոշ հատվածներում երթուղին շեղվում է հիմնական ճանապահից դեպի Սևանա լճի կողմը՝ անտառին հարակից գրունտային ժամանակավոր ճանապարհով։

Դժվարություններ կան հատկապես ցածր թափքով մեքենաների դեպքում, բայց այն վարարոդները, ովքեր մինչև վերանարոգումն էլ էին երթևեկում այդ ուղղով չեն դժգոհում, որովհետև նոր, լավ ճանապահ ունենալը այլևս երազանք չէ, այլ ժամանակի հարց։












 Հեղինակ՝ Կարեն Մարգարյան



Комментариев нет:

Отправить комментарий