12.09.2016

Վարդենիկցի տաղանդավոր դուդուկահար Արսեն Ալեքսանյանը հայկական դուդուկը հնչեցրեց Եվրոպական մի շարք երկրների բեմերից


2016թ.-ի ապրիլ ամսին վարդենիկցի պատանի դուդուկահար Արսեն Ալեքսանյանը մասնակցելով Գյումրու վերածնունդ միջազգային երաժշտական փառատոնին իր գեղեցիկ կատարումով զբաղեցել է 2-րդ հորիզոնականը:

Այդ փառատոնին բազմաթիվ երաժշտագետներ գնահատելով Արսենի երաժշտական տաղանդն ու սերը հայկական դուդուկի հանդեպ ցանկություն հայտնեցին նրան ընդգրկել այն երաժիշտների խմբում, ովքեր հայկական ազգային երաժշտությունը պետք է ներկայացնեին եվրոպական մի քանի երկրներում:



2016թ-ի hուլիսի 26-ից մինչև օգոստոսի 10-ը Արսեն Ալեքսանյանը իր ծիրանափողով հայկական մաքուր և հուզիչ երաժշտությունը հնչեցրեց Սլովենիայի, Ավստրիայի, Իտալիայի և Ուկրաինայի բեմերից` կախարդելով հանդիսատեսին դուդուկի դյութիչ հնչյուններով:

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Սուետինը լսելով Արսենի կատարուները չկարողացավ անտարբեր անցնել տաղանդավոր պատանու կողքով: Նախ նա Արսենի հետ անցկացրեց վարպետաց դասեր և ավելի համոզվելով Արսենի երաժշտական ունակությունների և տաղանդի մեջ նրան հրավիրեց Մոսկվա` իր նվագախմբում ելույթ ունենալու որպես դուդուկահար: Բացի այս հրավերը՝ Արսենը բազմաթիվ հրավերներ է ստացել նվագելու տարբեր նվագախմբերում, թե' Հայաստանում, թե' Հայաստանից դուրս։

Արսեն Ալեքսանյանը սովորել է Վարդենիկի երաժշտական դպրոցում: Նրա ուսուցիչն է Վաղինակ Առաքելյանը: Արսենը տիրապետում է մի քանի հայկական ազգային նվագարանների ՝ դուդուկ, պկու, զուռնա, շվի, կլառնետ նաև կարողանում է նվագել կիթառի վրա:
«Նա մինչ օրս մասնակցել է բազմաթիվ երաժշտական փառատոնների և Վարդենիկի պատիվը բարձր է պահել բոլոր տեղերում: Ունի բազմաթիվ դիպլոմներ, պատվոգրեր և շնորհակալագրեր»,- հպարտորեն պատմում էր Արսենի հայրը՝ Էդիկ Ալեքսանյանը: Արսենի հայրը քանդակագործ է եղբայրը՝ Հուսիկը, նկարիչ: Կարելի է ասել նրանց ընտանիքում արհեստն ու արվեստը խառնվել են իրար:

Արսենն այս հաջողությունների հասնելու համար և հատկապես Եվրոպայում համերգներով շրջագայելու հնարավորությունն իրեն ընձենռելու համար իր մեծ շնորհակալություն է հայտնում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ժող գործիքների ամբիոնի վարիչ Գևորգ Նորոյանին, ՀՀ մշալույթի վաստակավոր գործիչ «Վերածնունդ » մրցույթ-փառատոնի հիմնադիր համանախագահ, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, Կարինե Ավդալյանին և պարի պետականի համույթի դուդուկահար Սևադա Իրիցյանին և Մոսկվայաբնակ իր հորեղբայր Հովիկ Մուշեղյանին՝ միշտ սատարելու և աջակցելու համար։


Հետաքրքիր է ինչի կարող է հասնել մարդ իր աշխատասիրության և անհուն նվիրվածության շնորհիվ: Պատմությունը մեզ բազմիցս է ապացուցել, որ մարդ կարող է չունենալ ոչինչ, բայց ունենալ շատ աշխատասիրություն ու ամուր կամք և հասնել մեծ բարձունքների: Այսպիսին է նաև վարդենիկցի 16-ամյա Արսեն Ալեքսանյանը: Ինչպես կարող ենք չհպարտանալ մեր վարդենիկցի պատանի դուդուկահարով, ով մեր պատիվը բարձր է պահում թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: 

Ցանկանում ենք Արսենին մեծ բեմեր և նորանոր հաջողություններ:




Նյութի հեղինակ՝ Դավիթ Միրզոյան
(«Մարտունի (ՀաՄաՏեղ) ինֆոտուն» ծրագրի շահառու, 
«Համայնքի զարկերակ ԵՀԿ–ի անդամ)
Լուսանկարները Արսեն Ալեքսանյանի ընտանեկան արխիվից


Комментариев нет:

Отправить комментарий