05.09.2016

Հարգանքի տուրք վարդենիկցի ազատամարտիկ «Բռավոյ Մացոյին»

Օգոստոսի 28-ին Վարդենիկում տեղի ունեցավ ազատամարտիկ Մնաց Սարգսյանի «Բռավոյ Մացոյի» շիրմաքարի բացման արարողությունը:

Մնաց Սարգսյանը ծնվել է 1961թ.Վարդենիկ գյուղում, սովորել է գյուղի թիվ 1 միջակարգ դպրոցում: 1978-ից աշխատել է Վարդենիկ գյուղի ավտոպարկում, որպես եռակցող վարպետ: 1992թ.ընդգրկվել է Մարտունու գումարտակում, մասնակցել է Զիլ, Արտանիշ գյուղերի պաշպանությանը: 1993թ. երկու անգամ մասնակցել է Լաչինի միջանցքի «Կոբրա» բարձունքի, Տավուշի շրջանի՝ Բերդ գյուղի, Իջևանի տարածքի՝ Ոսկեպար գյուղի մարտերին: 
Հրադադարի հաստատումից հետո դեռ 1 տարի տուն չի վերադարձել այնտեղ սարքավորումները կարգի բերելու նպատակով, այս անգամ մասնագիտություն էր անհրաժեշտ՝ եռակցողի։ Ամուսնացած էր՝ ուներ 6 երեխա:

«Համեստ մարդ էր տեսակով։ Ապրում էր աղքատիկ, գյուղական կյանքով, օրվա հաց վաստակում էր բակում գտնվող եռակցման արհեստանոցով, նույնիսկ փող չէր վերցնոմ, ամաչում էր փողի անունը լսելուց», – պատմում  է «Համայնքի զարկերակ» երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար Արտուշ Խաչատրյանը։

Մարտական ընկեր  Օնիկ Պետրոսյանը շիրմաքարի բացման արարողության ժամանակ քան երբևէ հուզված է, ընկերասիրությունը ու անմնացորդ նվիրումը Մացոն դրսևորել է, թե՛ պատերազմի ընթացում, թե՛ հետո։
«Իր կյանքը վտանգելով թեժ մարտի ժամանակ կարողացել է փրկել  15 հոգու կյանք։Կրակի բերան ելնելով զենք է հասցրել ընկերներին, որպեսզի բարձրունքը պահեն և այդ ժամանակ էլ վիրավորվել է», – պատմում է մարտական ընկերը։

Պատերազմը անհետք չէր անցել, ձեռք էր բերել տարբեր հիվանդություններ, մարմնի տաբեր մասերում գտնվող բեկորներն էլ ժամանակ առ ժամանակ զգացնել էին տալիս։

«Նրա ցավերը աննկարագրելի էին, անվերջ տանջում էին, բայց երբեք չտրտնջաց, չբողոքեց»,– հիշում է Մնաց Սարգսյանի կինը,– «Լուռ, իր ցավը քաշեց իրեն, մինչև մի օր էլ հեռացավ այս կյանքից»։


«Բռավոյի Մացոն» մահացավ  2013 թ. դեկտեմբերի 25-ին, սակայն մինչ այսօր նա շիրմաքար չուներ:

«Մացոյի նման հերոսի անգերազմանաքար շիրիմը պատիվ չէր բերում մեզ», – պատմում է Արտուշ Խաչատրյանը, – « Պերմ քաղաքում  բնակվող վարդենիկցնիների նախաձեռնությամբ և ֆինանասավորամամբ հնարավոր դարձավ շիրամաքարի տեղադրումը։  Վարդենիկի ազատամարտիկների և մեր ընկերների անունից շնորհակալություն եմ այն տղաներին այս պատվավոր գործը կատարելու համար։ Նրանք էլ մեր զարկերակներն են»։


                   

Հեղինականեր՝ Մարիամ Թումոյան և Անի Ղումաշյան 
(«Մարտունի (ՀաՄաՏեղ) ինֆոտուն» ծրագրի շահառուներ )
Նկարների հեղինակ` Արտուշ Խաչատրյան






Комментариев нет:

Отправить комментарий