Показаны сообщения с ярлыком Մարտունու եկեղեցի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մարտունու եկեղեցի. Показать все сообщения

22.10.2017

Վերաօծվեց Մարտունու սբ․ Աստվածածին եկեղեցին․ լուսանկարներ

Այսօր Մարտունիում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը։

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրված են 11-13-րդ դարերով, ինչից կարելի է եզրակացնել, որ այն գործել է նաեւ այդ դարերի ընթացքում: 1886 թվականին Սուրբ Աստվածածին ավեր եկեղեցին վերակառուցել են Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից գաղթած եւ Մարտունիում 1830 թվականից ի վեր բնակություն հաստատած հայ ընտանիքները:

29.05.2017

Մարտունու եկեղեցու նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել


Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Այս մասին  «Մարտունի ինֆոտան» հետ զրույցի ժամանակ նշեց Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը:

«Չնայած նորգաման աշխատանքերի 90 տոկոսը արդեն արվել են, բայց դեռ գույքի ձեռքբերման կարիք կա»,– ասաց քահանան, – «պահարաններ պետք է գնել  ու ներսի հարդարումը վերջնական տեսքի բերել»։

01.02.2016

ԵԿԵՔ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ և ՄԵՐ ՔԱՂԱՔԸ

Մարտունի քաղաքի ֆեյսբուքայն պաշտոնական էջում ստեղծվել է միջոցառում, որով մասնավորպես հաղորդվում է․
«2015 թ.-ին Մարտունի քաղաքում կատարվեցին և նախատեսվում են իրականացվել մեծածավալ և կարևոր աշխատանքներ: