Մարտունի քաղաքի ֆեյսբուքայն պաշտոնական էջում ստեղծվել է միջոցառում, որով մասնավորպես հաղորդվում է․
«2015 թ.-ին Մարտունի քաղաքում կատարվեցին և նախատեսվում են իրականացվել մեծածավալ և կարևոր աշխատանքներ: Նախատեսվող աշխատանքներից ամենակարևորը միանշանակ Մարտունու Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքներն են: Գաղտնիք չէ, որ Մարտունի քաղաքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է ոչ բարվոք վիճակում: Սակայն քաղաքապետ Բագրատ Հարությունյանի նախաձեռնությամբ պատվրիվել է եկեղեցու վերակառուցման նախագիծը և նախագծա-նախահաշվարկային աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է « Ս. Մարիամ Աստվածածին » բարեգործական հիմնադրամի միջոցով բոլոր ցանկացող մարտունեցիների ներդրմամբ վերակառուցել մեր քաղաքի եկեղեցին: Եկեղեցու նախագծային բոլոր փաստաթղթերը կտեղադրվեն թե քաղաքի պաշտոնական և թե ֆեյսբուքյան էջերում: Կբացվի նաև առանձին կայք եկեղեցու աշխատանքները լուսաբանելու համար: Բոլոր մարտունեցիները կարող են իրենց հանգանակությունները կատարել « Ս. Մարիամ Աստվածածին » բարեգործական հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին, որը նույնպես կլուսաբանվի.2380029093940100-ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄ
2380029093940101- ԱՄՆ ԴՈԼԱՐ
2380029093940158- ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻ»
Վերջապես մի լավ լուր. մնում է իրականություն դառնա...
ОтветитьУдалить