Լուս․նկ․slaq.am–ի |
Հովիկը՝ 18։ Ես իրեն գիտեմ, ոչ թե, որ միասին խաղացել ենք թաղում, կամ գնացել դպրոց, այլ որովհետև Հովիկը իմ համագյուղացին է՝ ապրում է Արծվանիստում, դպրոց գրեթե չի հաճախել, իսկ դրսում հազվադեպ է երևացել՝ մայրիկի ձեռքը բռնած։
Հովիկը ծանր հիվանդ է, թեև կյանքում ամենաշատ տեղը, ուր գնացել է՝ հիվանդանոցն է եղել, նրա հիվանդության անունը չգիտեն, անգամ չեն կարող ասել ինչու է հիվանդ։
Երեք ամսականում հիվանդացել է աղիքային ինֆեկցիայով, բուժումը ստացել է, բայց այդպես էլ չի բուժվել։
Հայաստանյան գրեթե բոլոր բժիշկների մոտ ստուգում անցնլուց հետո, խորհուրդ են տալիս տանել արտասահման, այնտեղ բուժվելու հույս են տալիս։ Բայց 18 տարիների ընթացքում Հովիկի ծնողները բուժելու հույսով վաճառել են գրեթե ամեն ինչ՝ անգամ տունը, կատարել ու կատարում են զանազան աշխատանք, բայց այդ գումարը հազիվ հասցնի մայրաքաղաք՝ ուր մնաց արտասահման։
Իսկ իրենց անհրաժեշտ է 6000 եվրո։
Ամենաչնչին օգնության հույսով Հովիկի մայրիկի՝ Թամարա Հովեյանի անունով ACBA բանկում հաշվեհամար է բացվել, եթե կարող եք՝ օգնեք։
220191200595958 (ՌԴ ռուբլի)
220191203508001 (ԱՄՆ դոլար)
Եվրոյով փոխանցելու համար Արդշինբանկ՝ 2470049018200000
Թամարա Հովեյանի հեռ.համարն է` 077 24 79 61:
Հեղինակ՝ Կարեն Մարգարյան
Комментариев нет:
Отправить комментарий