09.02.2017

Բարերարների աջակցությամբ Մարտունու հիվանդանոցում կատարվել են վերանորոգման աշխատանքներ․ լրացված

1986 թ–ից ի վեր Մարտունու բժշկական կենտրոնում երբևէ վերանորոգման աշխատանք չի կատրավել։

Առանց կենտրոնացված ջեռուցման համակարգի եռահարկ շինությունը, որը ի սկզբանե կառուցվել է որպես ռազմավարական նշանակություն ունեցող շինություն, 30 տարվա ընթացում հասցրել է քայքայվել, տեղ–տեղ խունանալ, խոնավությունից՝ բորբոսապատվել։


2016թ–ին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ շենքային պայմանաները պետք է օպտիմիզացվեն։

Նոր հիվանդանոց կառուցելու հույսով բժշկական կենտոնի աշխատակիցները շարունակում են աշխատել ու չնայած, որ կենտորնում լավագույն բժշկական կազմն է աշխատում, հիվանդանոցային վատ պայմանները երբեմն պատճառ են դառնում, որպեսզի բնակիչներն այլ բուժ հաստատություններ դիմեն ծառայությունների համար։

Ահա 2015 թ–ից հայտնվեցին այնպիսի քաղաքացիներ, ովքեր  հիվանդանոցային վատ պայմանները  լուծելու այլ տարբերակ առաջարկեցին։


Մարտունու հիվանդանոցի տնօրեն Վարդան Կարապետյանի փոխացմամբ  2015 թ–ին
մի խումբ բարերարների աջակցությամբ ամբողջությամբ վերանորգվել է վիրաբուժական բաժանմունքի վիրասրահը, երկու վիրակապարան, վեց հիվանդասենյակ, մասնակիորեն միջանցքը՝ փոխվել են դռները և պատուհանները։

«2016թ–ին արդեն վերանորոգվել է մանկական բաժանմունքը, կատարվել են նաև նոր գույքով սենյակները համալրելու աշխատանքներ»,– մեզ հետ զրույցում ասաց Վարդան Կարապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում նույնպես  վերանորգոման աշխատանքներ են կատարվելու, – « Նախատեսված է վերանորոգել մանկական բաժանմունքի միջանցքը, ինչպես նաև վերակենդանացման բաժանմունքի մեծ դահլիճը»։

Առանձին բարերերանի նախաձեռնությամբ վերանորոգվել է նաև մանկական ռեանիմացիայի բաժանմունքը,  սոնոգրաֆիայի և ռենգտենի սենյակները։

Ընդհանուր առմամբ հիվանդանոցին ցուցաբերվել է մոտ 15 միլիոն դրամի աջակցություն, բոլոր ցանկացողները կարող են միանալ այս կարևոր նախաձեռնությանը։


Ֆինանասական աջակցություն ցուցաբերել են՝ 

Արտակ Դավթյանը (գործարար՝ Մարտունի),
Վազգեն, Սարո և Ղազար Ղազարյանները (Ձորագյուղ),
Արմեն (Սերյոժայի) Վարդանյանը (գործարար, Մարտունի),
Ռուբեն Ահարոնյանը (գործարար, Ծովասար),
Նորիկ (Սոսի) Դավուդյանը (Ռուսաստանաբնակ գործարար, Մարտունի),
Հունան Ավետիսյան (Ռուսաստանաբնակ գործարար, Մարտունի)
Արման (Մերուժանի) Սարգսյանը (Ռուսաստանաբնակ գործարար, Մարտունի)
Արթուր Հովհաննիսյանը (ատամնաբույժ, Մարտունի),
Աշոտ Հովհաննիսյանը (բժիշկ, Մարտունի),
Էդիկ (Ժորայի) Հակոբյանը (Մարտունի),
Գարիկ (Սիոնի) Հակոբյանը (Մարտունի) 
Կարո Կարապետյանը (Մարտունի),
Սարո Մաթևոսյանը (Երանոս),
Ապետնակ Մովսեսյանը (Երանոսի գյուղապետ),
Գվիդոն Ավետիսյանը (Ծակքարի գյուղապետ),
Արթուր (Ռաֆիկի) Մանուկյանը (գործարար, Մարտունի),
Դավիթ և Կարգան Գալստյաններ (գործարար, Մարտունի)
Արմեն և Հայրապետ Մոսոյաններ (Մարտունի)։

   
Մարտունու հիվանդանոց

Комментариев нет:

Отправить комментарий