Մտնում եմ հնամենի հիվանդանոցի ցուրտ ու անհրապույր ընդունարանը՝ ինչպես ասում են սկզբում հիմնիվեր հիվանդանոցը պետք է բուժել հետո նոր անցնել հիվանդներին:
Ինչևէ:
Ընդունարանում մի տարեց կին է նստած, ուսից մինչև ձեռքը թևը փաթաթած շալերով, շուրջը վխտում են հարսներն ու աղջիկներն ու որդիներն ու....Աստված տվել է:
-Մամ ջան, մի վախեցիր, բժիշկները ամեն ինչ կանեն որ քեզ շուտ լավացնեն, մամջան, ջան, ջան, շա՞տ է ցավում...
Մամ ջանը ազզվորած վա՜յ է անում ու գլուխը թեքում աջ ուսի վրա, կոպերը դանդաղ իջնում են ու դանդաղ էլ ետ շրջվում, հայացքը դիտում է, թե ձախ կողմում ովքեր են ավելի սրտացավ, հաջորդ վա՜յ- ին գլուխը թեքվում է դեպի ձախ, կոպերը ծանրորեն փակվում բացվում ու նայում են արդեն դեպի աջ կողմի ցավացողներին:
Ներս է մտնում ռենտգենուհին ձեռքին նկարը թափահարելով.
- Ը՛հն, մայրիկ ջան, քեզ մոտ հոդախախտում է ցույց տալիս, նկարը վերցրեք ու գնացեք բժշկի մոտ:
Մամ ջանի դեմքը սոսկված արտահայտություն է ստանում, շուրջը եղածները պայծառանում են, ասում են, որ հոդախախտում նշանակում է տեղից դուրս է ընկել, մամջան, հիմա կգնանք բժիշկը մի քանի րոպեում կգցի տեղը ու կլավանաս:
Մամ ջանի դեմքը կամաց կամաց խորը հիասթափություն է ստանում:

Հեղինակ՝ Տաթևիկ Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий