Показаны сообщения с ярлыком Մարտունու հիվանդանոց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մարտունու հիվանդանոց. Показать все сообщения

09.02.2017

Ներս է մտնում ռենտգենուհին ձեռքին նկարը թափահարելով....

Մտնում եմ հնամենի հիվանդանոցի ցուրտ ու անհրապույր ընդունարանը՝ ինչպես ասում են սկզբում հիմնիվեր հիվանդանոցը պետք է բուժել հետո նոր անցնել հիվանդներին:
Ինչևէ:

Ընդունարանում մի տարեց կին է նստած, ուսից մինչև ձեռքը թևը փաթաթած շալերով, շուրջը վխտում են հարսներն ու աղջիկներն ու որդիներն ու....Աստված տվել է:
-Մամ ջան, մի վախեցիր, բժիշկները ամեն ինչ կանեն որ քեզ շուտ լավացնեն, մամջան, ջան, ջան, շա՞տ է ցավում...

Բարերարների աջակցությամբ Մարտունու հիվանդանոցում կատարվել են վերանորոգման աշխատանքներ․ լրացված

1986 թ–ից ի վեր Մարտունու բժշկական կենտրոնում երբևէ վերանորոգման աշխատանք չի կատրավել։

Առանց կենտրոնացված ջեռուցման համակարգի եռահարկ շինությունը, որը ի սկզբանե կառուցվել է որպես ռազմավարական նշանակություն ունեցող շինություն, 30 տարվա ընթացում հասցրել է քայքայվել, տեղ–տեղ խունանալ, խոնավությունից՝ բորբոսապատվել։