Մարտունու թիվ 1 մանկապարտեզը շուտով նոր տեսքով կբացի դռներն իր սաների առջեւ։Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարաությունը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ–ի շրջանակներում իրականցանում է Նախադպրոցական կրթության միկրոծրագիր, որի շնորհիվ Մարտունու թիվ 1 մանկապարտեզի մեկ խաղասենյակն իր 2 սանհանգույցներով վերանորգվում է։
Մոտենում է ծրագրի առաջին փուլի ավարտը՝ սենյակի վերանորգումն, որից հետո կկահավորվի եւ կդառնա հարմարավետ նախակրթարան դպրոց պատրաստվող մանկապարտեզի սաների համար։

Հեղինակ՝ Էլմիրա Պողոսյան
(Մարտունու թիվ 1 մանկապարտեզի վարիչ)






Комментариев нет:
Отправить комментарий