30.09.2016

Հանդատեղին մարզադահլիճ՝ Լեռնահովիտի դպրոցը․ նկարներ



Քանի որ այս քանի օրը ակտուալ է դարձել խոսել, բարձաձայնել, թե ինչպիսի պայմաններում են սովորում գյուղաբնակ աշակերտները ներկայացնում եմ Լեռնահովիտ համայնքի հիմնական դպրոցի լուսանկաներները։
1967 թ–ին Լեռահովիտ համայնքը փոքր բնակչություն ունենալու պատճառով (վերջին տվյալներով ունի շուրջ  500 ընտրող) միացվել է 6 կմ իրենից հեռու Գեղհովիտ համայնքին։ Բնակիչները ասում են միացումից հետո միակ բանը, որ փոխվեց Լեռնակերտից դարձան Լեռնահովիտ։

Բնակավայրի երեխաները հաճախում են 1937թ–ին կառուցված դպրոցը, որն ունի ընդհամենը 4 դասասենյակ՝ դասերը երկու հերթով են կազմակերպում, սովորում են մինչև 9–րդ դասարան, հետո ուսումը շարունակում են 2  կմ հեռավորության վրա գտնվող Մադինա գյուղում։
Դպրոցի շենքի կողքին տեղավարվոած են երկու վագոնտնակ՝ մեկը ծառայում է որպես ուսուցչանոց, ընտրությունների  ժամանակ էլ որպես ընտրատեղամաս, մյուսը՝ ճաշարան։ Դիմացի հանդատեղին էլ մարզադաշտն է մինչև ձյան գալը, իսկ Լեռնահովիտում ձյունը գալիս է շուտ ու չի հեռանում մինչև ապրիլի վերջ։
Մնացյալ ժամանակ աշակերտներին դասավանդվող միակ սպորտաձևը դառնում է շախմատը։


















Ինչպես նաև կարդացեք՝ 
Լեռանակերտցիներն ընտրում են Գեղհովիտի գյուղապետին․ նկարներ
Գյուղաբնակ և քաղաքաբնակ աշակերտների կրթության հավասար պայմանների ապահովում


Комментариев нет:

Отправить комментарий