10.10.2016

Շուրջբոլորն աղտոտված է․ Կարմիրգյուղում աղբարկղեր չկան


Ես իմ համայնքի մի մասնիկն եմ և ես շատ եմ մտածում մեր գյուղի՝ Կարմիրգյուղի, մաքրության մասին:

Մեր գյուղում և ոչ  մի փողոցում չես հանդիպի աղբարկղեր, նրանք ուղղակի գոյություն չունեն, և մարդիկ չհասկանալով՝ աղտոտում են բնությունը, մեր շրջակա միջավայրը:
Ես շատ կցանկանայի, որ Կարմիրգյուղում գոնե մի քանի հատ  աղբամաններ տեղադրվեն, որպեսզի մարդիկ, տանից դուրս գալիս, աղտոտ շրջապատը տեսնելիս տրամադրության անկում չունենային, ապրեն մաքուր համայնքում․ գուցե աղբամաների բացակայությունից է, որ աղբը հայտնվում է ամեն տեղ։

Չնայած գյուղում կա աղբատար մեքենա, սակայն ոչ բոլոր թաղամասեր է այցելում: 
Սկզբի համար կբավարարվենք գոնե աղբարկղեր տեղադրվեն այն թաղամասերում, որտեղ աղբատար մեքենա չի աշխատում։

Շատ կցանկանայի, որ այս հարցը առաջնային դառնար ՏԻՄ–ում և լուծվեր համապատասխան մարմիների կողմից:



«Մարտունի (ՀաՄաՏեղ) Ինֆոտուն» 
գ․ Կարմիրգյուղ
շահառու՝  Ջուլյա Փափախչյանը

Комментариев нет:

Отправить комментарий