13.10.2016

«Չեչնիա․ Ո՞վ սպանեց Նատաշային» ֆիլմի ցուցադրություն–քննարակում

Գրոզնի, Չեչնիայի մայրաքաղաք, 15 հուլիսի 2009 թվական։ Նատաշա Էստեմիրովան, լրագրող և մարդու իրավունքների պաշտպան, ակտիվիստ, չհասավ ժողովին, որը պլանավորված էր այդ օրը։ Այս անվախ կնոջ կյանքն ավարտվեց ատրճանակից արձակված փամփուշտից, մարմինը հայտնաբերվեց ճանապարհին լքված։ Ինչպես իր մտերիմ ընկերուհի Աննա Պոլտիկովսկայան, վճարեցին ամենաթանկ գինը Չեչնիայում տիրող իրավիճակը քննադատելու համար։

Նա հավաքագրում էր փաստեր և բացահայտում ճշմարտությունը , հանցագործությունների վերաբերյալ, որոնք իրականացվել էին  Ռամզան Քադիրովի դաժան ապարատի կողմից, ում նշականել է Վլադիմիր Պուտինը։ Նրա հավաքած փաստերը տանում էին դեպի Գրոզնի՝ նախագահական պալատ, ինչը նշանակում է նրա մարդասպաններին երբեք չեն բացահայտի։

«Ո՞վ է սպանեց Նատաշային» հետաքննական փաստագրական ֆիլմ է,  որով հանգուցալուծվում են  հայտնի քննադատների սպանություններ, ովքեր քննադատում էին Պուտինի ռեժիմը և Քադիրովի խամաճիկային կառավարությունը  Չեչնիայում։

Այս ֆիլմը  մանրամասն նկարագրում է գործեր, որոնք լավ լուսաբանվել են  ԶԼՄ–ներով, բայց անհայտ են մնացել Կովկասում, Մոսկվայում։ Ֆիլմը լուսավորում է այլախոհների, լրագրողների, իրավապաշտպանների, ակտիվիստների լռությունը ժամանակակից Ռուսաստանում և Չեչնիայում։

Նատաշայի մարդասպաններին «բացահայտելու» համար հոկտեմբերի 17–ին ժամը 15։00–ին «Մարտունի ԻնֆոՏանը» մասնակցեք «Ո՞վ սպանեց Նատաշային» ֆիլմի դիտմանը, որին անմիջապես կհաջորդի քննարկում, որը կվարի հատուկ հրավիրված բանախոս Նունե Հախվերդյանը՝ լրագրող, արվեստի քննադատ, media.am-ի փորձագետ։

Մուտքը ազատ է։ 
Նախապես գրանցվելու կամ հարցերի դեպքում գրեք՝ infomartuni@gmail.com էլ․ հասցեին։

Комментариев нет:

Отправить комментарий