26.09.2016

Դուդուկը հնչեց Գավառում՝ «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում


Սեպտեմբերի 24-ին Գավառի մշակույթի տանը տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի փակման համերգը:
Փառատոնն իրականացնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որին մասնակցում են Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի արվեստագետները: Փակման համերգի թեման դուդուկն էր, որը որպես երաժշտական գործիք արդեն հանրաճանաչ է ողջ աշխարհում, ասվածի վկայությունը կորաեցի, գերմանացի, ամերիկացի, պարսիկ և այլ ազգիների դուդուկով կատարումներն էին:


Համերգին դուդուկի կատարումներով հանդես եկան նաև Սփյուռքի և ԼՂՀ–ի մեր հայրենակիցները: Գեղեցիկ Կատարումներով ներկաներին ողջունեցին ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը, դուդուկահար Հարություն Չքոլյանը: Փառատոնի Գավառում անցկացնելն ինքնանպատակ չէր. կազմակերպիչների նախաձեռնությամբ համերգն անցկացվեց Գավառում, քանի որ այստեղ գործում է դուդուկի մասնագիտացված դպրոց, որը իր տեսակով միակն է Հայաստանում: Ասենք, որ փառատոնը մեկնարկեց Գավառի դուդուկի դպրոցի սաների ելույթով:



 Դուդուկի դպրոց հիմնելու նախաձեռնությունը Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին է, ով նույնպես ներկա էր փառատոնին: Փառատոնի փակման համերգին, բացի դուդուկի կատարումները հանդիսատեսին ողջունեցին նաև ժողովրդական երգի և այլ նվագարանների ճանաչված կատարողներ. նրանց ողջ համերգի ընթացքում նվագակցեց և առանձին կատարումներով հանդես եկավ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ: Համերգի ավարտին Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը շնորհավորեց փառատոնի մասնակիցներին՝ կայացած համերգի համար և նրանց շնորհեց մասնակցության վկայականներ ու մեդալներ:



Հեղինակ՝ Ալլա Մանուկյան

Комментариев нет:

Отправить комментарий