27.09.2016

Վարդենիկի պարի համույթ՝ լավագույն նորաստեղծ համույնթ


Ահա և մեր հաղթանակը ․․․
 Վարդենիկի «Նազանի» պարի համույթը  ճանաչվեց Հայաստանի Հանրապետության  լավագույն նորաստեղծ պարային համույթ` ՀՀ  անկախության 25 ամյակին նվիրված  համահայկական երգի - պարի փառատոնին,  որը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին,  Երևանի Առնո Բաբաջանյանի անվան  համերգասրահում:

Շնորհակալությաուն ենք հայտնում այն բոլոր անձանց ովքեր մեծ ներդրում ունեն մեր պարի դպրոցի կայացման հարցում՝ Արթուր Այվազյանին, Արթուր Մովսիսյանին և իհարկե մեր համայնքապետ` Հովիկ Հովեյանին, ավագանու հետ միասին:



Այս հաղթանակը կիսում ենք բոլորի հետ: 

Հատուկ շնորհակալություն մեր պարուսույցներին` Անիին ու Նինային, որոնց շնորհիվ է որ մեր երեխաները հիանալի ներկայացան փառատոնին: Ժուրին փառատոնի ավարտին մոտեացավ մեր պարուսույցներին ու գովեստի խոսքեր ասեց նրանց կատարած աշխատանքի համար:



Մեր մեծ շնորհակալությունը նաև ՌԴ Չեյլաբինսկ քաղաքի մեր Զարկերակներից` Արսեն Սամվելի Սիմոնյանին, ով սիրով աջակցեց մեզ՝ հովանավորելով մեր բոլոր ծախսերը փառատոնին մասնակցելու համար :

Մեր պարի դպրոցին մաղթենք նորանոր հաջողություններ
սիրով «Համայնքի Զարկերակ» թիմ։ 

Комментариев нет:

Отправить комментарий