29.09.2016

Եվրոպական ժառանգության օրերը Մարտունիում


Սեպտեմբերի 25–ին Մարտունին նույնպես միացավ  Եվրոպական ժառանգության օրեր ծրագրին։
Եվրոպական ժառանգության օրերն անց են կացվում ամեն տարի՝ Եվրոպական մշակութային կոնվեցիային  միացած եվրոպական 50 երկրում՝ այդ թվում Հայաստանում։
«Ժառանգությունը և համայնքները» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում Մարտունու պատկերասրահում սեպտեմբերի 25–ին ցուցադրվեց հնագիտական–պատմագիտական արժեքներ ներկայացնող ցուցանմուշներ։
«Ցուցանմուշները պատկերասրահ են բերվել Վաղաշեն համայնքում գտնվող մշակութային արժեքների պահպանման կենտրոնից, – ասաց պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը, – կենտրոն ասացի, բայց դա ընդհամենը  տուն է, որի մի հատվածում ընտանիքի անդամները տարբեր ժամանակներում հավաքած, ձեռք բերված նմուշներն են պահպանում»։

Ահա այս կենտրոնից բերված կարասները, կավե չիներ, պղնձե կաթասները և սկուտեղները, խուրջինը, խնոցին, երկանքը, կեցաղային և գյուղատնտեսական այլ առարկաներ ներկայացվել են պատկերասրահի այցելուներին։
Այցելուների մեջ ստվար զանված էին կազմում աշակերտները, որոնց համար ոչ միայն անծանոթ էին  անուններն,  այլ նաև ցուցադրվող առարկաների գործածության նպատակները:



Մի քանի աշակերտ միջոցառումը գեղեցկացրեցին արտասանելով աշուղ Հայրիկ Ղազարյանի բանաստեղծություններից, որոնցում առավել քան ընդգծուն կերպով ներկայացվում է գյուղական նիստուկացը․
«Գնացել են ու մնացել որպես հուշ,
Ոմանք քաղցր, իսկ ոմանք էլ՝ ծակող փուշ․․․»։

Այս տարի կազմակերպված միջոցառումը նվիրվում էր ՀՀ անկախության 25-ամյակին։













Комментариев нет:

Отправить комментарий