19.06.2015

Գավառցիները նույնպես ԴԵՄ են հոսանքի թանկացմանը

Հունիսի 19-ին ժամը 12.00-ին Գավառի հրապարակից մեկնարկեց հավաք-երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որի նպատակն է ցույց տալ մեր պահանջատեր լինելն ու նախազգուշացնել, որ հետևողական ենք խնդրին և թույլ չենք տա ոչ մի լումայի թանկացում:
Միասին ցույց տանք ՀՀ քաղաքացու միասնականությունն ու վճռականությունը: Ո՛չ մի լումա ավել չենք վճարելու, ներկայիս սակագինն արդեն իսկ ապօրինի է: «Լինենք պահանջատեր» երթին մասնակցում էին Գավառի-ՔԵԿ-ի անդամները ու այլ ակտիվ երիտասարդներ՝ նրանք երթը մեկնարկեցին Գավառի հրապարակից դեպի Գեղարքունիքի մարզետարանի բակ եվ եզրափակեցին ՀՀ էլեկտրոցանցերի Գավառի մասնաճյուղի դիմաց;






Հեղինակ՝ Նախշուն Մարկոսյան․ «Գավառի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն»

Комментариев нет:

Отправить комментарий