Показаны сообщения с ярлыком ձեռներցություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ձեռներցություն. Показать все сообщения

11.05.2016

«Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» դասընթացի մասնակցության հայտարարություն


Համայնքային կանանց ձեռնարկատիրական հմտությունների հզորացման դասընթաց

Կանանց դերը փոքր քաղաքային և գյուղական համայնքներում սահմանափակված է կենցաղային պարտականությունների կատարմամբ, սակայն գենդերային հավասարության սկզբունքի համաձայն կանայք և տղամարդիկ հասարակության մեջ հավասար են և հավասար իրավունքները ունեն նաև զբաղվածության հնարավորությունների առումով։ Կանայք ունեն իրենց սեփական գաղափարները զարգացնելու և դրանք կյանքի կոչելու ներուժն՝ ինչով և նպաստում են զարգացած և ներգրաված հասարակություն հասկացության կայացմանը։

«Մարտունուկանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն «Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» ծրագրի շրջանակում հրավիրում է

Գեղարքունիքի մարզի 22 տարեկանից բարձր կանանց

(խրախուսվում է հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը) 
մասնակցելու` Ինչ է ձեռնարկատիրությունը՝ ինչպես դառնալ ձեռնարկատեր, բիզնես միջավայրը Հայաստանում, բիզնես կառավարում և բիզնես պլան մշակելու հմտություններ դասընթացների շարքին։

10.03.2016

Բիզնես ենք դնում, որ չարտագաղթենք


«Չնայած մեր տարիքին մենք կարող ենք բիզնես սկսել», –  այս խոսքերն ասաց 18 ամյա Նաիրա Ջիվանյանը, ով մարտի 7-ին Գավառում՝  «Մարտունի Երիտասարդական բանկի» կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեց» դասընթացին էր մասնակցում։
20160307_124333



14-35 տարեկան շուրջ 40 երիտասարդներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ ծանոթանալու բիզնեսի պլանավորման գործիքներին ու սովորել այն կիրառել, զարգացնել բիզնես մտածողությունը և նախապատրաստվել սեփական բիզնես գաղափարի զարգացմանն ու պլանավորմանը։

«Երիտասարդ ձեռներեց» ծրագրի դրամաշնորհի հայտարարություն

                 
          ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈւՆ
14-35 տարեկան ես, գործունյա ու նախաձեռնող։

Զբաղվում ես ձեռներեցությամբ կամ ցանկանում ես հիմնել սեփական բիզնեսը, բայց չունես անհրաժեշտ միջոցներ։

Պատրաստ ես գործ ունենալ իրական գումարների հետ,

ուրեմն «Մարտունի Երիտասարդական Բանկի» կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեց» ծրագիրը հենց քեզ համար է։