11.05.2016

«Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» դասընթացի մասնակցության հայտարարություն


Համայնքային կանանց ձեռնարկատիրական հմտությունների հզորացման դասընթաց

Կանանց դերը փոքր քաղաքային և գյուղական համայնքներում սահմանափակված է կենցաղային պարտականությունների կատարմամբ, սակայն գենդերային հավասարության սկզբունքի համաձայն կանայք և տղամարդիկ հասարակության մեջ հավասար են և հավասար իրավունքները ունեն նաև զբաղվածության հնարավորությունների առումով։ Կանայք ունեն իրենց սեփական գաղափարները զարգացնելու և դրանք կյանքի կոչելու ներուժն՝ ինչով և նպաստում են զարգացած և ներգրաված հասարակություն հասկացության կայացմանը։

«Մարտունուկանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն «Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» ծրագրի շրջանակում հրավիրում է

Գեղարքունիքի մարզի 22 տարեկանից բարձր կանանց

(խրախուսվում է հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը) 
մասնակցելու` Ինչ է ձեռնարկատիրությունը՝ ինչպես դառնալ ձեռնարկատեր, բիզնես միջավայրը Հայաստանում, բիզնես կառավարում և բիզնես պլան մշակելու հմտություններ դասընթացների շարքին։

«Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» ծրագիրը 7 ամսյա գործընթաց է, որի նպատակն է լուծել կանանց սոցիալական ինտեգրման խնդիրը՝ ներգրավելով նրանց ձեռնարկատիրության ոլորտ, օգնելով ձեռք բերել նոր կարողություններ և բացահայտելով նրանց ներուժը բիզնես կառավարման մեջ երեք ԱլԳ (Արևելյան Գործընկերություն) երկրներում՝ Հայաստան, Բելառուս և Մոլդովա։ Ծրագիրը կօգնի հզորացնել կանանց փոփոխություն բերել հասարակության մեջ, այդպիսով իրենց ներդրումն ունենալ բիզնես միջավայրի զարգացման գործընթացում նշված երկրների փոքր քաղաքային և գյուղական համայնքներում: 

Ծրագրի նպատակներն են՝
  • Ներկայացնել ձեռնարկատիրության մշակույթը կանանց շրջանակներում
  • Տրամադրել ձեռներեցության հիմնական հմտությունները, խթանել բիզնես-մտածողություն
  • Զարգացնել բիզնես կառավարման հմտություններ
  • Մշակել ձեռնարկատիրական գաղափարներ և ծրագրեր 
  • Ստանալ հնարավորություն մեր աջակցությամբ լավագույն երկու գաղափարները կյանքի կոչելու։

Եթե ցանկություն ունեք ստանալ գիտելիքներ և հմտություններ ձեռներեցության վերաբերյալ, պատրաստ եք ժամանակ տրամադրել շուրջ 5 ամիս տևողությամբ ուսուցողական գործընթացին՝ ամիսը մեկ հանդիպում, ապա մինչև 
ս․թ․ մայիսի 31–ը ներառյալ
infomartuni@gmail.com էլ հասցեին ուղարկեք հայտադիմումը՝ թեմայի տողում նշելով «Դասընթացի հայտ»։

Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցության ծախսերը հոգում է ՄԿՀԽ–ն։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացի արդյունավետության նպատակով մասնակիցների թիվը սահմանափակ է՝  մինչև 12 մասնակից։ 


Հարցերի դեպքում կարող եք դիմել`

Ծրագրի ղեկավար Սվետլանա Սիմոնյանին զանգահարելով` 041-49-33-34 հեռ․ համարին, կամ գրելով՝ svetasimonyan@yahoo.com էլ հասցեին։

Դիմում ՀԱՅՏԸ կից։


***

«Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» ծրագիրը իրականացվում է Արևելյան Գործընկերության երկրների Քաղաքացիական Հասարակության Ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Վերաֆինանսավորման Նախագծի (Re-granting Scheme) շրջանակներում Մարտունու կանանց համայնքային խորհրդի կողմից՝ Մայգրընթ Ֆեմիլիս (Migrant Families NGO) (Մոլդովա) և Եվրոպական էքսպերտիզայի և հաղորդակցության գրասենյակ հասարակական կազմակերպությունների (Office for European Expertise and Communications) (Բելառուս) հետ համատեղ։ 

Ծրագիրը նպատակ ունի զարգացնել կանանց ձեռնարկատիրական կարողությունները և հնարավորությունները՝ խթանելով Հայաստանում Գեղարքունիքի մարզի, Մոլդովայում Կենտրոնական և Հարավային շրջանների և Բելառուսի 6 գյուղական բնակավայրերի (Գոմելի մարզ, Վիտեբսկի մարզ, Բրեստի մարզ, Մոգիլևի մարզ, Գրոդնոյի մարզ, Մինսկի մարզ) կանանց ներգրավումը ձեռնակատիրության զարգացման հարցերի մեջ և իրենց մարզերում սոցիալական և տնտեսական գործունեության մեջ։



Комментариев нет:

Отправить комментарий