Հայաստանի Հանրապետությունում ներառական կրթության համակարգը ձևավորվել է դեռևս խորհրդային շրջանում: Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգված գործընթացը սկսվել է «ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին հռչակագրին» միանալուց հետո։ 1996 թվականին ընդունվեց «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, 1999-ին՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքը, 2001-ին՝ «Կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը», 2005-ին՝ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը:
Показаны сообщения с ярлыком Հաշմանդամություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հաշմանդամություն. Показать все сообщения
13.05.2016
Մի զրկեք կրթության իրավունքից․ բոլոր երեխաներն ունեն հավասար կրթություն ստանալու իրավունք
11.05.2016
«Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» դասընթացի մասնակցության հայտարարություն
Կանանց դերը փոքր քաղաքային և գյուղական համայնքներում սահմանափակված է կենցաղային պարտականությունների կատարմամբ, սակայն գենդերային հավասարության սկզբունքի համաձայն կանայք և տղամարդիկ հասարակության մեջ հավասար են և հավասար իրավունքները ունեն նաև զբաղվածության հնարավորությունների առումով։ Կանայք ունեն իրենց սեփական գաղափարները զարգացնելու և դրանք կյանքի կոչելու ներուժն՝ ինչով և նպաստում են զարգացած և ներգրաված հասարակություն հասկացության կայացմանը։
«Մարտունուկանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն «Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» ծրագրի շրջանակում հրավիրում է
Գեղարքունիքի մարզի 22 տարեկանից բարձր կանանց
(խրախուսվում է հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը)
մասնակցելու` Ինչ է ձեռնարկատիրությունը՝ ինչպես դառնալ ձեռնարկատեր, բիզնես միջավայրը Հայաստանում, բիզնես կառավարում և բիզնես պլան մշակելու հմտություններ դասընթացների շարքին։
05.05.2016
«Ընտանեկան բռնության զոհ դառնում է ոչ միայն կինը, այլ նաև երեխաները»․ Անահիտ Գևորգյան

Քննարկման հիմնական նպատակն էր բացահայտել համայնքերում խտրականության ենթարկվող խմբերը և հասկանալ, թե ինչպես է այն դրսևորվում։
12.05.2015
Մարտունիում հաշմանդամություն ունեցող անձանց արտադրանքը չի սպառվում հասարակության կանխակալ վերաբերմունքի պատճառով
Հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքային իրավունքի օրվան ընդառաջ, մայիսի 4-ին Մեդիա կենտորնում տեղի ունեցավ մամուլի–ասուլիս։

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Մեդիա կենտրոնը գրում է․ Թեեւ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անում են հնարավորը՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու համար, այդուհանդերձ հասարակության կանխակալ վերաբերմունքի պատճառով ծրագրերը չեն հասնում իրենց բուն նպատակին:
23.06.2013
Փոքր դրամաշնորհների ծրագիր` ի նպաստ հաշմանդամների զբաղվածության

Подписаться на:
Сообщения (Atom)