Показаны сообщения с ярлыком Մեդիա կենտորն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մեդիա կենտորն. Показать все сообщения

12.05.2015

Մարտունիում հաշմանդամություն ունեցող անձանց արտադրանքը չի սպառվում հասարակության կանխակալ վերաբերմունքի պատճառով

Հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքային իրավունքի օրվան ընդառաջ, մայիսի 4-ին Մեդիա կենտորնում տեղի ունեցավ մամուլի–ասուլիս։
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

 Մեդիա կենտրոնը գրում է․ Թեեւ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անում են հնարավորը՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու համար, այդուհանդերձ հասարակության կանխակալ վերաբերմունքի պատճառով ծրագրերը չեն հասնում իրենց բուն նպատակին:

07.05.2015

Ալյուրի հարստացման վերաբերյալ քննարկում Մարտունիում

ՀՀ կառավարության նախաձեռնած«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը հանրային բանավեճի առարկա է դարձել: Այս նախագծով նախատեսվում է երկաթով և ֆոլաթթվով հարստացնել մեր երկրում օգտագործվող ալյուրի շուրջ 85 տոկոսը: Կառավարության այս նախաձեռնության դրական ու բացասական կողմերը վերհանելու նպատակով ապրիլի 28-ին «Մեդիա կենտրոնը» հերթական քննարկումն էր կազմակերպել Մարտունիում: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի գրասենյակում կայացած բանավեճին մասնակցում էին փորձագետներ, առողջապահության բնագավառի մասնագետներ, գործարարներ, խնդրով մտահոգ քաղաքացիներ:



04.05.2015

Ինչու՞ չհարստացնել ցորենի ալյուրը

Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը շարունակում է հանդիսանալ բուռն քննարկումների առարկա: Առողջապահության նախախարությունը կարևորում է այլուրի հարստացումը հանրային առողջության պաշտպանության տեսանկյունից հանրային որոշակի խմբերի մոտ սակավարյունությունը կանխարգելելու համար: Մինչդեռ նախաձեռնության ընդդիմախոսներն ու սպառողների շահերի պաշտպաններն ունեն մտահոգություններ, որ ալյուրի հարստացումը երկաթով և ֆոլաթթվով կբերի քաղցկեղով հիվանդների թվի աճին: 

Աղբյուրը՝ Մեդիա կենտրոն

29.11.2014

Հայաստանում գրանցված ՄԻԱՎ վարակակիրների 50%-ից ավելին աշխատանքային միգրանտներ են

«Աշխատանքային միգրացիայի ազդեցությունը ՄԻԱՎ ՁԻԱՀ–ի տարածմնավ վրա» թեմայով արտագնա ասուլիս–քննարկում էր կազմակերպել Մեդիա կենտրոնը   «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի գրասենյակում նոյեմբերի 28–ին։