07.05.2015

Ալյուրի հարստացման վերաբերյալ քննարկում Մարտունիում

ՀՀ կառավարության նախաձեռնած«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը հանրային բանավեճի առարկա է դարձել: Այս նախագծով նախատեսվում է երկաթով և ֆոլաթթվով հարստացնել մեր երկրում օգտագործվող ալյուրի շուրջ 85 տոկոսը: Կառավարության այս նախաձեռնության դրական ու բացասական կողմերը վերհանելու նպատակով ապրիլի 28-ին «Մեդիա կենտրոնը» հերթական քննարկումն էր կազմակերպել Մարտունիում: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի գրասենյակում կայացած բանավեճին մասնակցում էին փորձագետներ, առողջապահության բնագավառի մասնագետներ, գործարարներ, խնդրով մտահոգ քաղաքացիներ:



Комментариев нет:

Отправить комментарий