05.05.2015

Հայերը չե՞ն ցանկանում գնել սահմանափակ կարողություններով մարդկանց պատրաստած իրերը

News.amգրում է․ «Իղձ» սոցիալական ձեռնարկությունը գործում է 2014 թվականի սեպտեմբերից: Այստեղ աշխատում են միայն սահմանափակ կարողություններով մարդիկ: Ձեռնարկությունն իր արտադրանքի իրացման հետ խնդիրներ ունի, քանի որ շատերը չեն ցանկանում սահմանափակ կարողություններով մարդկանց պատրաստած իրերը գնել: Այս մասին լրագրողներին պատմեց «Մարտունու կանանց խորհուրդ» հ/կ նախագահ Անահիտ Գեւորգյանը:

Նրանց խոսքով՝ սպիտակեղեն ու տրիկոտաժի ապրանքներ իրացնողները շատ հաճախ չեն պատմում խանութների տերերին, երբ եւ ում կողմից է պատրաստված արտադրանքը: Նրանք վախենում են, որ, իմանալով իրականությունը, խանութները չեն ցանկանա վերցնել այդ արտադրանքը՝ չնայած նրան, որ այն իր որակական հատկանիշներով չի տարբերվում շուկայում առկա մնացած արտադրանքից: Իսկ արտադրանքի իրացումը, Անահիտ Գեւորգյանի խոսքով, անհրաժեշտ է ձեռնարկության զարգացման համար: Եվ, իհարկե, նրա համար, որ լինեն եկամուտներ, որոնց միջոցով հնարավորություն կլինի մուծել աշխատակիցների աշխատավարձը:


Ձեռնարկության աշխատակցուհի Սուսաննա Հարությունյանը պատմեց լրագրողներին, որ հիմնարկի կոլեկտիվը շատ բարեհամբույր է, բոլոր աշխատակիցները սովորել են միմյանց եւ մեծ հաճույքով են գալիս աշխատանքի: Սակայն բոլորին մտահոգում է արտադրանքի իրացման խնդիրը:
Անահիտ Գեւորգյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, խնդիրն ավելի հեշտ կլուծվեր, եթե ձեռնարկությունը պետպատվեր ունենար: Դա թույլ կտալ լուծել իրացման խնդիրը եւ փոխել հասարակության կարծիքը սահմանափակ կարողությամբ մարդկանց մասին:

Комментариев нет:

Отправить комментарий