
Քննարկման հիմնական նպատակն էր բացահայտել համայնքերում խտրականության ենթարկվող խմբերը և հասկանալ, թե ինչպես է այն դրսևորվում։
Դեռևս 1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանվել է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով, և այդ իրավունքներն ու ազատությունները պետք է իրականացվեն առանց որևէ խտրության՝ հիմնված ռասսայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա:

Մարտունու կանանց համայնքային խորհուրդի նախագահ Անահիտ Գևորգյանը հատուկ շեշտադրումով խոսեց կանանց նկատմամբ հասրակությունում առկա խտրականության մասին․
«Կինը այսօր համակողմանի է խտրականության ենթարկվում, ընտանեկան բռնության զոհ դառնում է ոչ միայն կինը, այլ նաև երեխաները»,–ասաց Գևորգյանը և հավելեց, որ ամենախոցելի կարգավիճակում գտնվում են միգրանտ (ում տան տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի) ընտանքիների կանայք։
«Ամուսնիները մեկնում են արտագնա աշխատանքի՝ կանայք մնում այստեղ իրենց սկեսուրների հետ և շատ դեպքերում ենթարկվում բռնության՝ այդ թվում և ծեծ կամ ամբողջ գյուղատնտեսական աշխատանքները ընկնում է կնոջ ուսերին՝ կինը պետք է և՛ վարի, և՛ ցանքի համար ինքնուրույն հոգա։ Եթե մի տեղ էլ տեսնեն այդ կինը կոմբայնավարի կամ տրակտորավարի հետ խոսում է, ապա նա կենթարկվի խոշտագումների նոր ալիքի, էլ չեմ ասում, որ այդ կանայք զրկվում են սեռական առողջության, ազատ տեղաշարժի և այլ ու այլ իրավուքներից»,– իր խոսքում նշում է Գևորգյանը։
Այսպես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժման անհրաժեշտ հնարավորությունների բացակայությունը, աշխատանքի ընդունման չափանիշներում տարիքային անհարկի սահմանափակումները, բժշկի կողմից ՄԻԱՎ-ով ապրող անձի առողջական գաղտնիքի հրապարակելոը, ինչպես նաև նմանատիպ և տարբերվող այլ դեպքեր մեր հասարակությունում առկա խտրական դրսևորումների դասական օրինակներ են:
Հեղնիակ՝ Կարեն Մարգարյան
Комментариев нет:
Отправить комментарий