Մայիսի 6–ին Մարտունու թիվ 4 մսուր–մանկապարտեզը դռները բացել էր զինվորականների առջև։
Մայիս իննյան տոնների նախօրյակին մանկապարտեզում տեղի ունեցավ բաց դաս, որի նպատակն էր երեխաների մոտ հայրենաճանաչության արմատավորումը։
Այս բաց դասը տարբերվում էր մանկապարտեզում եղած մյուս դասերից, քանի որ ծնողների փոխարեն հանդիսատեսի աթոռներին նստած էին զինվորականները:


Բաց դասի ընթացքում մանուկներ նաև նկարչությամբ զբաղվեցին և փորձեցին թղթին փոխանցել իրենց պատկերացումները հայրենիքի վերաբերյալ։
Մանկապարտեզի տնօրեն Նաիրա Մարգարյանի խոսքով բաց դասը ծառայեց իր նպատակին․
«Երեխաների մոտ ընդգծվեց հայրենիքի սահմաները իսկ սրտերում՝ գոտեպնդվեց սերը առ հայենիք։ Զինվորականները մանկապարտեզից հեռանան ամենամաքուր հայրենասիրությունը տեսած»:
Հեղինակ՝ Սերգեյ Հայրապետյան
Комментариев нет:
Отправить комментарий