21.06.2015

Հոսանքի թանկացման դեմ դուրս եկան նաեւ Գյումրին ու Գավառը․ (Լրագիր․ամ)

Էլետրաէներգիայի թանկացումը ոտքի է հանել նաեւ Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի եւ Գեղարքունիքի մարզկենտրոնի՝ Գավառի բնակիչներին․ գրում է lragir.am-ը: Հունիսի 19-ին երկու քաղաքներում էլ ակտիվ քաղաքացիները բողոքի երթ անցկացրին՝ իրենց ձայնը լսելի դարձնելով թե պետական գերատեսչություններին, թե ՀԷՑ-ի մարզային կառույցներին:

«Ոչ մի լումա ավել չենք վճարելու թալանի պատճառով գոյացած 24 մլրդ դրամ պարտքի դիմաց: Սա քաղաքացու պահանջն է»,-ասում է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության Գյումրիի համակարգող խմբի անդամ Վահագն Խաչատրյանը:

                           ***
Հոսանքի թանկացումը բոյկոտող երիտասարդները հունիսի 19-ին հավաքվել էին նաեւ Գավառում: « Ո՛չ մի լումա ավել չենք վճարելու» կարգախոսով՝ երիտասարդները Գավառի հրապարակից շարժվեցին դեպի Գեղարքունիքի մարզետարան, ապա ՀՀ էլեկտրացանցերի Գավառի մասնաճյուղ:

«Մարզում տեղից էլ մեծ է գործազրկությունը, մարդիկ գնում են Ռուսաստան՝ աշխատելու եւ ընտանիքները պահելու: Բայց ամեն թանկացումից հետո մարդիկ ընտանիքներով են արդեն հեռանում երկրից: Պետք է կանխել ապօրինի թանկացումները, որ գոնե արտագաղթը կանխվի»,-ասում է երթի կազմակերպիչ, Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Նախշուն Մարկոսյանը:



Նյութը ամբողջությամբ՝ http://www.lragir.am/index/arm/0/right/view/116285  , հղումով։


Комментариев нет:

Отправить комментарий