Ֆեյսբուքյան օգտատեր, «Գեղարեգ» ԿՄ ՀԿ–ի նախագահ Գրիգոր Դաշտոյանը սոցիալական ցանցում տեղադրել է նկարներ դեպի Արմաղան կատարած ուխտագնացությունից։
Ուխտագնացությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ քաղաքների եւ հարակից համայնքների պատանիներն ու երիտասարդները: Ուխտագնացությունը կազմակերպվել էր «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:Լեռը տանող ճանապարհն անցնում է Սեւանա լճով: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք հասնելուն պես ծովի մակերևույթից 2829 մ բարձրության վրա գտնվող լեռը հառնում է աչքիդ առաջ իր ողջ գեղեցկությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий