18.07.2016

Ինտերակտիվ մանկական միջոցառում Գավառում

Մանուկների համար հիշարժան օր  կարող է լինել ամեն օրը, սակայն տոն ոչ միշտ։
Այս մտքով էին առաջնորդվել Գավառի ուսուցողական կենտրոնի խոսքի զարգացում խմբակի ղեկավար Լաուրա Գևորգյանը։
Ով հուլիս 11–ին կազմակերպել էր տարեվերջյան  հաշվետու միջոցառում:
Երեք տարիքային խմբերն միասին՝ մեկ բեմում խոսեցին հայրենիքի, մայրիկի, աշխատանքի և ուսման մասին: 


Բոլոր թեմաները երեխաները ներկայացրին ասմունքի և երգերի միջոցով, որը ուղեկցվում էր հարց ու պատասխանով, Լաուրա Գևորգյանը այդ կերպ միջոցառմանը հաղորդել էր ինտերակտիվությունը, որն էլ ավելի դիտարժան էր դարձնում այն։




Ավարտին ծնողներին շնորհավորեց և Լաուրա Գևորգյանին կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց, որ նման միջոցառումների շնորհիվ կենտորնն կարողանում է հետադարձ հայացքի շնորհիվ գնահատել իրենց կատարած աշխատանքը և նման լավ միջոցառումը դրա լավագույն գնահատականն է:


Комментариев нет:

Отправить комментарий