Նոյեմբերի 4-ին Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում տեղի ունեցավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
Նիստին մասնակցում էին ավագանու 15 անդամներից 14-ը: Նիստը վարում էր Գավառի վերընտրված քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ավագանու նիստը մեկնարկեց քաղաքապետի՝ նորընտիր ավագանու անդամներին ուղղված շնորհավորական խոսքով, այնուհետև աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը ներկայացրեց օրակարգը:
Դրանում ներառված հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես եկան քաղաքապետարանի աշխատակիցները, հարցերը դրվեցին քվեարկության և ավագանու անդամների կողմից կայացվեցին համապատասխան որոշումներ: Նիստին մասնակցեցին նաև քաղաքացիական հաարակության ներկայացուցիչներ:
Կարևորելով մասնակցային կառավարումը և բնակիչների ներգրավումը որոշումների կայացման գործում, Գավառի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով, ապահովել էր ավագանու նիստի լուսաբանման բոլոր միջոցները և առաջին անգամ այն հեռարձակվեց օնլայն:

Հեղինակ՝ Ալլա Մանուկյան
Комментариев нет:
Отправить комментарий