«Տիեզերահռչակ վարդապետը» խորագիրը կրող միջոցառման ժամանակ։
Նարեկացուն նվիրված ցերեկույթի ընթացքում Գավառի պետական դրամատիկական թատրոնի դերասանների, գրադարանի աշխատակիցների, ուսանողների և ակտիվ ընթերցողների կողմից ներկայացվեց հետաքիքիր միախառնում, որը հնարավորություն տվեց հանդիսատեսին Նարեկացին լսել թատերականացված, գեղարվեստական ու հռետորական կողմերով։ Ներկայացվեց Նարեկացի ստեղծագործողի կյանքն ու գործը, որը զուգակցվեց տաղերի, մտորումների ու «Մատյան ողբերգության» պոեմից հատվածների ընթերցումներով։
Ցերեկույթից անմասն չմնաց նաև հանդիսատեսը. Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Հասմիկ Հովեյանը ներկայացրեց նարեկացիական մարդագիտական մտորումները և հանդես եկավ տաղերի ասմունքով։ Տաղեր ընթերցեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի մշակույթի բաժնի աշխատակից Արփիկ Չքոլյանը։ Խոսքով ներկաներին դիմեց Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը` Նարեկացուն ու նրա ստեղծագործությունը համարելով հայ գրական ժառանգության ոսկեղենիկ մասունք։
«Յուրաքանչյուն հայ իր տանը պետք է ունենա ու սրբորեն պահի «Նարեկն»` աղոթելու ու քրիստոնեության արժեքները գիտակցելու առումով»,– իր խոսքում մասնավորապես նշեց քահանան։
Գրադարանի սրահի յուրօրինակ ձևավորումը նույնպես նարեկացիական էր և լրացնում էր թեման։ Ցերեկույթի կազմակերպիչ, գրադարանի մատենագետ Նորա Մարեմկոյանը, նարեկացիական ցերեկույթը եզրափակեց մեծն բանաստեղծի աղոթքով և իր խոսքն ուղղելով հանդիսատեսին` կաևրորեց նարեկացիական մտածողությունն ու ստեղծագործությունը։
Հեղինակ՝ Ալլա Մանուկյան
Комментариев нет:
Отправить комментарий