21.10.2016

Բերք ու բարիքի փառատոն Գավառում



Հոկտեմբերի 20-ին Գավառում անցկացվեց «Բերք ու բարիքի փառատոն»:
Փառատոնին մասնակցում էին Գավառի տարածաշրջանի համայնքները: Համայնքները, հանրակրթական դպրոցներն ու մշակութային կազմակերպությունները 16 տաղավարներում ներկայացված էին Գավառի տարածաշրջանում աճող բերք ու բարիքը, Նոր Բայազետի ուտեստներն ու ավանդական խոհանոց: Կազմակերպվել էր նաեւ ստեղծագրծողների ձեռի աշխատանքների ցուցահանդես: Փառատոնի նպատակն էր նաեւ ստեղծել անմիջական միջավայր ՏԻՄ- բնակիչ շփման համար: Փառատոնն ուղեկցվեց նաև մշակութային միջոցառմամբ:


Փառատոնի ավարտին ամփոփվեց նախապես անցկացված մրցույթը եւ տաղավարները ներկայացնեող համայնքներն ու կազմակերպություններն արժանացան մրցանակների եւ պատվոգրերի: Փառատոնին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին նաև Գավառի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատություններոը` ներկայանալով առանձին տաղավարներով և գեղարվեստական համարներով:


«Ամենաբերքառատ տաղավար» անվանակարգում մրցանակը շնորհվեց Գավառի ուսուցողական կենտրոնին, իսկ «Ամենաինքնատիպ ձևավորված տաղավար» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գավառի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Շնորհակալագրերի արժանացան նաեւ Գավառի արվեստի, երաժշտական դպրոցները, Գավառի՝ Ֆ. Դովլաթյանի անվան մշակույթի տունը: Փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ համագործակցության համար Գավառի քաղաքապետարանին շնորհվեց շնորհակալագիր: Փառատոնի մասնակից հանրակրթական դպրոցներն ու համայնքները ևս տարբեր անվանակարգերում արժանացան համապատասխան մրցանակների:




«Համայնքային մասնակցություն եւ կառավարում» ծրագիրն իրականացվում է «Գեղարեգ» հասարակական կազմակերպության կողմից «ՀաՄաՏեղ» ծրագրով Համայնքների ֆինանսիստների միավորման փոքր դրամաշնորհների ծրագրերի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ:


Հեղինակ՝ Ալլա Մանուկյան

Комментариев нет:

Отправить комментарий