12.10.2017

Լուսանրադարձող տարրերով արտադրությամբ փորձելու են բարձրացնել հետիոտների անվտանգությունը

Համաձայն Համաշխարհային առողջության կազմակերպության (WHO European Region) կողմից 2015 թ. Ճանապարհային անվտանգության գլոբալ իրավիճակի հաշվետվության, Հայաստանը շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը 52 երկրների շարքում, ըստ ճանապարհատրանսպորտային վթարների ժամանակ մահացության աստիճանի: Հետիոտների անվտանգությանը ոչ բավարար ուշադրության հետևանքով ՀՀ-ում տարեկան 500 մարդ է մահանում և շուրջ 5.000-ը՝ վնասվում ճանապարհատրանսպորտային վթարներում:

Առավել բարդ է ՀՀ-ում համայնքային ճանապարհների վիճակը, որտեղ մի կողմից հաճախ չկան հետիոտների համար նախատեսված հատվածներ և անցումներ, քիչ են արագաչափերը, իսկ ճանապարհների գիշերային լուսավորվածության սահմանափակ առկայությունը վտանգի է ենթարկում մութ ժամանակ դրսում հայտնված մարդկանց կյանքը: Ցավոք դրանց շարքում կարող են հայտնվել ինչպես տուն վերադարձող համայնքի աշակերտները, աշխատավորները, գյուղատնտեսները, անասնապահերը ու ընտանի կենդանիները, այնպես էլ համայնքով ընթացող և անսարք մեքենայից դուրս եկող վարորդները, ովքեր դժվար տեսանելի են դառնում արագ ընթացող մեքենաների վարորդների համար:

Խնդրին որոշակիորեն լուծում տալու նպատակով Մարտունու կանանց համայնքային խորհուրդը շուրջ 4 ամիս է մեկնարկել է «Խթանել քաղաքացիների անվտանգությունը գյուղական ճանապարհներին» ծրագիրը, որը իրականացվում է Լիտվայի արտաքին գործերի նախարարության ֆիանանսական աջակցությամբ։

Կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանի խոսքերով ծրագրի նպատակն է լուսանրադարձող նյութերով հագուստի, աքսեսուարների, արտահագուստի արտադրության միջոցով՝ բարձրացնել բնակիչների անվտանգությունը գիշերային ժամերին ճանապարհային պատահարներից։

Անհրաժեշտ պարագաների արտադրությունը իրականացվում է կազմակերպության կողմից հիմնված «Իղձ» սոցիալական ձեռնարկությունում։

«Իղձ»–ի տնօրեն Գառնիկ Հարոյանը ասում է, որպեսզի լուսանրադարձող տարրերով հագուստը գնորդին հետաքրքրի, իրենք բարձր որակի կտորներից կարում են սպորտային հագուստ, կանացի վերնազգեստ, այլ զանազան աքսեսուարներ, որոնք կարող են կրել ձեռքին, ոտքին, ամրացնել հագուստին, այդպիսիով գիշերային ժամերին տեսանելի դառնալով վարորդներին։

«Մենք աքսեսուարներ ենք ստեղծել նաև ընտանի կենդանիների համար, – ասում է Հարոյանը,– կովերի համար լուսանրադարձող ժապավենից վզակալ–կախիչ է, որը կենդանու տերը կարող է կապել կովին։ Այսպիսով մենք կնվզեցնեք գիշերային ժամերին ճանապարհին հայտնված կենդանու հետևանքով առաջացող ավտովթարների հավանականությունը»։

Հունիսի 11–ին ծրագրի ընթացքը գնահատելու և արտադրանքին ծանոթնալու համար Մարտունի էր ժամանել Լիտվայի Հայաստանում հյուպատոս Աուրելիուս Սաբոնիսը։

Սաբոնիսը հանդիպման ժամանակ նշում է, որ այս ծրագիրը իրենց հոգեհարզատ է, որովհետև Լիտվայում դեռ մի քանի տարի առաջ մեծ էր ճանապարհային ավտոպատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը։ Ինչը պատճառ դարձավ մեծ նախաձեռնության, որով ամբողջ երկրում սկսեցին արտադրվել և խրախուսվել լուսանրադարձող նյութերից պատրաստված հագուստի, ակսեսուարների կրումը։

«Մեզ մոտ՝ Լիտվայում, ճանապարհային ավնագնությանը կանոնները պարտադիր կրթույթյան մաս են կազմում։ Մանուկների համար անգամ գրքեր ենք տպագրվում, որում հեքիաթների հերոսերը լուսանրադարձող նյութերով պայուսակ, գլխարկ են կրում և այդպես խուսափում են վրաերթից, – պատմում է հյուպատոսը և հավելում, որ ուրախ են Հայաստանում նմանատիպ նախաձեռնության համար, առավել ևս այն դեպքում, որ շատ գյուղական համայնքեր չունեն բավարար լուսավորություն, կամ պարզապես հետիոտների համար նախատեսված մայթեր»։

Գևորգյանը նշում է, որ արտադրությունը սոցիալական նպատակներ է հետապնդում, լուսանրադարձող տարրեր պարունակող տարբերանշնանները բիզնես սեկտորի միջոցով կնվիրեն տարածաշրջանի առավել խոցել համայնքների աշակերտներին, դարձնելով իրենց առավել տեսանելի վարորդների համար։

Հյուպատոսի հետ հանդիպմանը ներկա էր նաև Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։

Комментариев нет:

Отправить комментарий