«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն ուրախ է տեղեկացնել, որ վերսկսվել է «Մարտունի ԻնֆոՏուն» ծրագիրը։
Հանդիպման ժամանակ առավել մանրամասն կներկայացվի առաջիկա մեկ տարում պլանավորված գործողությունները եւ միջոցառումները։
Սիրով սպասում ենք բոլորին, ովքեր ցանկանում են լրացնել իրենց գիտելիքները նոր տեխնոլոգիաների վերաբերյալ, գրագետ մեդիասպառողներ դառնալ եւ դրանց միջոցով հանրային վերահսկողություն իրականացնել։
***
Ծրագրի նպատակն է. Մարտունու տարածաշրջանում մեդիագրագիտության եւ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնել հանրային վերահսկողություն, «Մարտունի ԻնֆոՏան» ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և տեղեկատվական ծառայությունների ընդլայնման միջոցով:
Ծրագրի խնդիրներն են.
- Մարտունու տարածաշրջանում նպաստել գրագետ մեդիա սպառողների ձևավորմանը՝ «Մեդիագրագիտության» դասընթացների կազմակերպաման միջոցով:
- Երիտասարդությանը ներգրավել համայնքային խնդիրների վերհանման, բարձրաձայնման, լուծման, վերահսկման, իրադարձությունների լուսաբանման գործընթացներում՝ քաղ․լրագրության դասընթացների կազմակերպման միջոցով։
- Համայնքներում սոցիալական ապակենտրոնացման, թափանցիկության եւ հաշվետվողականության վերաբերյալ գիտելիքների ավելացում՝ հանրային միջոռացառումների կազմակերպման միջոցով։
- Երիտասարդության միջոցով համայնքային, սոցիալական եւ տեղեկտվական խնդիրների լուծման ապահովում՝ «Մարդամեջ» սոցիալական նորարական ճամբարների կազմակերպման միջոցով։
- Մարտունու 4 ուսումնական հաստատություններում իրականացված 1-ական պրոֆիլակտիկ հանդիպում–դասընթաց։ Մեդիայի և քաղ․լրագրության մասին իրազեկված առնվազն 70 ուսանողներ եւ աշակերտներ։
- Մեդիագրագիտության, քաղ․լրագրության, առաջնորդության, շահերի պաշտպանության, համայնքային մոբիլիզացիայի թեմաներով դասընթացներ անցած առնվազն 200 մասնակից։
- Կազմակերպված առնվազն 10 հանրային միջոցառում ընդհանուր թվով նվազագույնը 500 մարդու մասնակցությամբ։
- Կազմակերպված 2 «Մարդամեջին» ներկայացված գաղափար մշակված առնվազն10 ծրագիր ։
- Ինֆոտան բլոգում եւ «Ռադիո Մարտունիով» լուսաբանված առնվազն 150 նյութ։
- Ծրագրի արդունքում ընտրված երիտասարդներին մեդիագրագիտություն ուսուցանելով, քաղ․լրագրության հմտություններով զինելով Մարտունի ԻնֆոՏան բլոգը համալրել նոր, ակտիվ մոտիվացված եւ համապատասխան գիտելիքներով զինված քաղլրագրողներով, ովքեր պատրաստ կլինեն բարձրաձայնել իրենց և իրենց համայնքին հուզող խնդիրները, մոբիլիզացնել համայնքային ներուժը՝ փորձելով տալ լուծումներ։
- ԻնֆոՏան բլոգը կունենա պարբերաբար թարմացվող հրապարակումներ, նոր համալրված քաղ․լրագրողների հեղինակային նյութեր, Մարտունու տարածաշրջանին (եւ ոչ միայն) վերաբերող, բնակչությանը հուզող հասարակական, սոցիալ–տնտեսական թեմաներով։
- Սոցիալական նորարարական ակումբը կնպաստի, որպիսզի գյուղական համայնքներում՝ հատակապես երիտասարդության շրջանում, ավելանա գիտելիքներ սոցիալական ոլորտի բարեփոխումների, զարգացումների եւ հնարավորությունների մասին, հնարավորություն ընձեռնելով ստեղծել կամ իրականացնել իրենց մտահաղացումը՝ ի նպաստ տարբեր ոլորտներում ապակենտրոնացման, թափանցիկության եւ հաշվետվողականության։
***
«Մարտունի ԻնֆոՏունը» ֆինանսավորվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։
Հարցերի դեպքում գրել՝
infomartuni@gmail.com
էլ․ փոստին
կամ զանգահարել
094 700 285
հեռ․ համարին։
Комментариев нет:
Отправить комментарий